login

Շախմատի համահայկական 5-րդ ճամբար և մրցաշար

ՀՈԿՏԵՄԲԵՐ 6 - ՆՈՅԵՄԲԵՐ 2

ՁՄԵՌԱՅԻՆ ՈՒՍ. ՇՐՋԱՆ 2026՝ ԱՆՎՃԱՐ

Հայագիտական հիմնական առարկաներ

ՀԱՅԿԱԿԱՆ ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

Հայկական կրթություն՝ միշտ և ամենուր

ՀՎՀ-ն նշում է իր 15-ամյակը․

20 տարի գաղափարից մինչև իրականություն

ՀԱՅԵՐԵՆ ՍՈՎՈՐԵՔ ԱՌՑԱՆՑ

Դասընթացներ՝ դասավանդման ութ լեզուներով

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՁԵԶ ՇԱՏ ՄՈՏ

Մուլտիմեդիա էլ. գրքեր` հարուստ բովանդակությամբ

ԱՌՑԱՆՑ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

46,313 Ուսանող

ՀՎՀ-ն ընձեռնում է հայագիտական առարկաներն առցանց սովորելու հնարավորություն: Մեր դասընթացները հասանելի են դասավանդման ութ լեզուներով: Ուսումնական ծրագրերը և դասընթացների ժամանակացույցը մշակելիս մենք հաշվի ենք առել Ձեր կրթական պահանջները և զբաղվածությունը: 

individual-img
individual-img
individual-img
individual-img
Իմանալ ավելին

ՀԻԲՐԻԴ (ԽԱՌԸ) ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

67 Դպրոց

Հիբրիդ (խառը) կրթության ծրագիրը համատեղում է ավանդական և առցանց կրթությունը:

Դպրոցները և համայնքները կարող են որդեգրել ինտերակտիվ ուսուցման

այս մեթոդը և/կամ հարստացնել առկա ծրագրերը նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված մուլտիմեդիա ռեսուրսներով: 

hybrid_map
hybrid
hybrid hybrid
Ուսումնասիրել ծրագիրը

ՄՈՒԼՏԻՄԵԴԻԱ ԷԼ. ԳՐՔԵՐԻ ՇԱՐՔ

39,352 Ընթերցող

ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլ. գրքերի միջոցով բացահայտեք Հայաստանը նորովի:

Դիտեք տեսանյութեր, եռաչափ և համայնապատկերային նկարներ,

հետևեք փաստերի ժամանակագրությանը, ընթերցեք և լսեք յոթ լեզուներով հասանելի բովանդակությունը:  

Բոլոր էլ. գրքերը

ՄԵՐ ԲԱԺԻՆՆԵՐԸ

Մասնակցեք ՀՎՀ-ի առցանց դասընթացներին և սովորեք հայոց լեզու, ճանաչեք հայոց պատմությունն ու մշակույթը, ձեռք բերեք շախմատային գիտելիքներ:  

Հայոց լեզու ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայոց պատմություն ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ
Հայկական մշակույթ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

yellow_note

ՀՎՀ-ն արտոնագիր է ստացել է ՀՀ կրթության, գիտության,

մշակույթի և սպորտի նախարարության կողմից:


ԿԱՐԾԻՔՆԵՐ

Մեր ուսանողները և շրջանավարտները՝ իրենց փորձառության մասին:
Ջենիս Ծովինար Օքումյան ՀՎՀ-ի ուսանող ԱՄՆ-ից

Ես հայերեն եմ սովորում, որովհետև ցանկանում եմ աշխարհը տեսնել նոր անկյունից, զգալ հայերեն բառերի համը։ Ուզում եմ սովորել այն լեզուն, որով խոսել են իմ նախնիները, և հիմա, հայերեն նոր բառեր, արտահայտություններ և նախադասություններ սովորելով` ես ինձ ավելի մոտ եմ զգում նրանց։

Ծովինար Սարգսյան Հիբրիդ ծրագրի դասախոս, ՀԴՀ, Դոնի Ռոստով, ՌԴ

Ես սիրում եմ աշխատել ՀՎՀ-ի հետ, և որպես ուսուցման տարբերակ օգտագործում եմ առցանց լեզվի դասընթացը:

Դասընթացի բովանդակությունը և մեթոդաբանությունը լիովին համապատասխանում են տարիքային տարբեր խմբերի պահանջներին: Դասընթացի ընթացքում օգտագործվող էլեկտրոնային ուսուցման տարբեր գործիքները ուսուցումն է՛լ ավելի հետաքրքիր և մատչելի են դարձնում:

Հալի Բաթվին Սմիթսոնյան ինստիտուտ, ԱՄՆ

«Վայոց ձոր» էլ. գրքի շնորհիվ պատմական, մշակութային և պարզապես գործնական տեղեկությունների մի մեծ շտեմարան արդեն հասանելի է բոլորի համար:

Հաջորդ անգամ, երբ լինեմ Հայաստանում, կօգտվեմ մատչելի ձևաչափով ներկայացված այս էլ. գրքից և ինքնուրույն կշրջեմ մարզի քիչ հայտնի վայրերով:

Ռիկարդո Տորես ՀՎՀ-ի ուսանող, Արգենտինա

Ես հայկական արմատներ չունեմ։ Ես իսպանական և իտալական ծագում ունեմ, բայց մի քանի անգամ եղել եմ Հայաստանում։ Սովորում եմ արևմտահայերեն։ Ուրախ կլինեմ խորհուրդ տալ մասնակցելու ՀՎՀ դասընթացներին, քանի որ դրանք շատ պրոֆեսիոնալ և շատ լավ են կազմակերպված, և այն շատ լավ միջոց է հայերենն առցանց սովորելու համար:

Ժյուլիեն Լեկուտուրիե ՀՎՀ-ի ուսանող, ֆրանսիա

Կարծում եմ՝ այս ծրագիրը հատկապես օգտակար է աշխատանքով ծանրաբեռնված մարդկանց համար, և նրանց համար, ովքեր հեռու են ապրում ավանդական կրթական հաստատություններից։ Բացի այդ, կա հնարավորություն ընտրել դասընթացի դանդաղ ընթացքը, ինչը կատարյալ է, եթե չես կարող ամեն օր շատ ժամանակ տրամադրել ուսմանը:

Ժոզեֆ Սիրեն ՀՎՀ-ի ուսանող ԱՄՆ-ից

Հայկական վիրտուալ համալսարանն ինձ համար փրկություն էր, քանի որ հայերեն սովորելու աղբյուրները քիչ էին: ՀՎՀ-ն ինձ նաև հնարավորություն տվեց լեզուն սովորել ուսուցչի օգնությամբ, ում համար հայերենը մայրենի լեզու էր:

Նիմա Սադաթ-Թեհրանի ՀՎՀ-ի ուսանող, Կանադա

Ես վստահորեն խորհուրդ եմ տալիս Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) բոլորին, ովքեր ցանկանում են սովորել այս գեղեցիկ լեզուն։ Արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ առցանց հայերեն եմ սովորում ՀՎՀ-ում և գնահատում եմ բարձրորակ կրթությունը: Մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ հրաշալի ուսուցիչներ Մարինային և Մանեին։

Արամ Շրեստինյան ՀՎՀ-ի ուսանող, ԱՄՆ

ՀՎՀ-ն ինձ համար հայերեն սովորելու և իմ ժառանգությունը բացահայտելու լավագույն միջոցն է եղել: Այս դասընթացների շնորհիվ այժմ կարող եմ զրուցել Հայաստանում ապրող իմ խնամիների հետ: Մանեն և Մարինան հիանալի ուսուցիչներ են և շատ լավ մարդիկ։ Ես անհամբեր սպասում եմ ուսումս շարունակելուն և լեզվի իմ գիտելիքներով օգնելու հայ ազգին:

Էրիկ Գրիգորյան ՀՎՀ-ի ուսանող Վրաստանից

ՀՎՀ-ն յուրաքանչյուր հայի համար ստեղծել է մեր լեզուն և մշակույթը սովորելու հիանալի հնարավորություններ: Հիմա ես կարող եմ հպարտությամբ ասել, որ հայ եմ, քանի որ ես կարող եմ կարդալ, գրել և խոսել իմ մայրենի լեզվով:

Մայք Քանինգհեմ ՀՎՀ-ի ուսանող, ԱՄՆ

ՀԲԸՄ ՀՎՀ-ն փոխեց կյանքիս ընթացքը: Եթե ցանկանում եք սովորել և հանդիպել աշխարհի լավագույն հեռավար ուսուցիչներին՝  անպայման հետևե՛ք ՀԲԸՄ ՀՎՀ-ին. վստահ եմ՝ շատ գոհ կմնաք:

Արա Իշանյան ՀՎՀ-ի շրջանավարտ, ԱՄՆ

Ծրագիրն ավարտող յուրաքանչյուր անհատ իսկապես կգնահատի հայոց լեզուն, ՀՎՀ-ի առաքելությունը և բոլոր այն մարդկանց, որոնց շնորհիվ ծրագիրն ու ուսումնական գործընթացը յուրահատուկ է դառնում:

Ֆրանչեսկո Ջոմմոնի ՀՎՀ ուսանող, Իտալիա

Շատ եմ ուզում անցնել ՀՎՀ բոլոր դասընթացները, քանի որ դրանք շատ օգտակար են։ Իմ ուսուցիչները շատ բարեհամբույր էին և միշտ պատրաստ էին օգնել և աջակցել ամեն հարցում։ Նրանց շնորհիվ էլ ավելի սկսեցի հետաքրքրվել հայոց լեզվով և մշակույթով։

Լուսան Բիչակչի Շաշկալ ՀՎՀ ուսանող, Թուրքիա

ՀՎՀ ծրագիրն ու դասընթացներն ինձ համար շատ արդյունավետ էին:

Հայոց լեզվի դասընթացի և ՀՎՀ-ի շնորհիվ ես հիմա ավելի վարժ և ճիշտ կարող եմ խոսել հայերեն: 

Ռուբեն Բազիյանց ՀՎՀ ուսանող, ԱՄՆ

Շախմատի դասընթացի շնորհիվ ծանոթացա շախմատի հարուստ պատմությանը և զարգացմանը։ Սովորել եմ նոր քայլեր և ձեռք բերել այնպիսի հմտություններ, որոնք բարելավել են շախմատի իմացությունը։ Ամեն ինչ հիանալի է ներկայացված։
 

Նիկ Բագդասար ՀՎՀ ուսանող, Գերմանիա

Ֆրանկֆուրտի մեր Հայկական Մշակութային Միության բոլոր անդամներին միշտ խորհուրդ եմ տալիս գրանցվել ՀԲԸՄ ՀՎՀ դասընթացներին, և ոմանք արդեն գրանցվել են: Ես համոզված եմ, որ ՀԲԸՄ ՀՎՀ ծրագիրն արդյունավետ է, բայց որ ավելի կարևոր է՝ շատ հետաքրքիր:

Վիոլետ Խաչատուրյան Արարատ դպրոցի տնօրեն, Տորոնտո, Կանադա

Ես շատ եմ սիրում այս հաջողված ծրագիրը: Այն շատ հարմար է օգտագործողի համար: Նկարներն ու վարժությունները հատկապես գրավիչ և հետաքրքիր են երեխաների համար: Երկխոսություններն ու բառապաշարը իսկապես օգնում են երեխաներին լսել և արտասանել, ինչի արդյունքում հայերեն են սովորում։ Ուսուցիչները, երեխաները և ես շատ գոհ ենք ՀՎՀ-ից։



ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ

Մեր Հատուկ ծրագրերը կրթական հետաքրքիր և եզակի հնարավորություններ են տալիս անհատներին ու համայնքներին ամբողջ աշխարհում, իսկ գիտական տարբեր ոլորտների մասնագիտական ցանցերին առաջարկում են առցանց հարթակ՝ կրթության և հաղորդակցության համար։
«Հայկական վիրտուալ կամուրջ» աքսելերացիոն ծրագիր

«Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակն է Հայաստանը կապել միջազգային այլ տեխնոլոգիական կենտրոնների հետ` օգտագործելով հայկական գիտական մտքի ուժը և հենվելով սփյուռքի հնարավորությունների ու ներուժի վրա:

Շախմատային համահայկական համայնք

2020թ. հունիսի 8-26-ը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շախմատի համահայկական առաջին առցանց մրցաշարը:

Ռազմական պլանավորում՝ հիմնված սցենարների վրա

44-օրյա պատերազմից հետո ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) ստեղծեց «Ռազմական պլանավորում՝ հիմնված սցենարների վրա» հատուկ դասընթացը, որի հեղինակներն են համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետները։ Դասընթացը հասանելի է ՀՎՀ էլեկտրոնային ուսուցման հարթակում՝ ռազմավարական պլանավորման փորձը հայրենիքի և Սփյուռքի որոշում կայացնողների մեջ տարածելու նպատակով:

ՀՎՀ-ի առցանց կրթական հարթակ

«ՀՎՀ-ի առցանց կրթական հարթակ» նախագիծը մեկնարկեց 2020թ.մարտի 26-ին՝ ի արձագանք ՀՀ կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության առաջարկին`կորոնավիրուսի կանխարգելման համալիր միջոցառումների շրջանակում ընդլայնել առցանց կրթության հնարավորությունները:

Համահայկական կրթական խորհրդաժողով

2020թ. օգոստոսի 22-24-ը Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (ԿԳՄՍՆ) համատեղ ջանքերով առաջին անգամ առցանց կազմակերպվեց երկու տարին մեկ անգամ տեղի ունեցող Համահայկական կրթական խորհրդաժողովը։

ՀԲԸՄ. Տոկունության (դիմակայունության) գագաթնաժողով

Ի արձագանք այն կորուստների, որ հայերն ամենուրեք կրեցին գլոբալ համավարակի և Արցախյանպատերազմի հետևանքով, ՀԲԸՄ-ն, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) և Հոգեկան առողջության հայկական նախաձեռնության (ՀԱՀՆ) հետ մեկտեղ կազմակերպեց վիրտուալ գագաթնաժողով՝ հոգեսոցիալական ազդեցության և դրա հաղթահարման թեմայով։

Վերապրումի իմ պատմությունը

Հայոց ցեղասպանության տարելիցի`ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը սկսում է նոր նախագիծ մեր կայքում, որտեղ աշխարհի բոլոր անկյուններից մեր ուսանողները կարող են կիսվել 20-րդ դարասկզբի սարսափելի ջարդերը վերապրածիրենց նախնիների կյանքի պատմություններով ։

Հեռուստադպրոց

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը ՀՀ սփյուռքի նախարարության հետ համատեղ ներկայացրեց «ՀՎՀ հեռուստադպրոց» նախագիծը, որը հեռարձակվեց Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային կապով:

Ֆինանսական կրթություն ձեռնարկատերերի համար

«Ֆինանսական կրթություն ձեռնարկատերերի համար» առցանց դասընթացը մեկնարկել է «Գերմանական Խնայողական բանկերի միջազգային համագործակցության հիմնադրամի» (DSIK), «Հայկական բարեգործական ընդհանուր միության (AGBU) Կանանց ձեռներեցների նախաձեռնության» և ՀՀ Կենտրոնական բանկի ու Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի համատեղ ջանքերի շնորհիվ: 

STEP.ai Artificial Intelligence Educational Program

The STEP.ai Artificial Intelligence Educational Program was initiated by AGBU Silicon Valley and sponsored by Synopsys Foundation to support STEM (Science, Technology, Engineering and Mathematics) education in Armenian schools. 

ՕՐԱՑՈՒՅՑ




ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ


Հետադարձ կապ

Ալեք Մանուկյան 9, Երեւան 0070