login
Հնարավորություններ

Եթե Ձեզ հետաքրքրում են ՀՎՀ-ի նպատակները, մենք խրախուսում ենք միանալ մեր թիմին: Մեր թիմում ներգրավվելու հնարավորությունների մասին կարող եք տեղեկանալ ստորև.

Որպես կամավոր

ՀՎՀ-ն ունի օրեցօր ավելացող կամավորների մի ամբողջ խումբ ամբողջ աշխարհում (ոչ միայն հայեր):

Եթե Դուք ցանկանում եք որպես կամավոր ընդգրկվել ՀՎՀ-ում, ուղարկեք Ձեր ինքնակենսագրությունը ուղեկցող նամակով հետևյալ հասցեով` partnership@avc-agbu.org.

Աշխատանք

ՀՎՀ-ն առաջարկում է հետաքրքիր, խոստումնալից և շահավետ աշխատանք բոլոր նրանց, ովքեր փնտրում են պարբերաբար զարգանալու և հաջողության հասնելու հնարավորություններ:

ՀՎՀ-ն իր աշխատակիցների համար ստեղծում է հիանալի և ակտիվ աշխատանքային միջավայր, ինչը խթանում է նորարարությունը, ուսուցումը, հետազոտական աշխատանքները, ստեղծագործական հմտությունները և հավասար հնարավորություններ է ընձեռնում զարգացման և մասնագիտական աճի համար: ՀՎՀ-ն ձգտում է միավորել, զարգացնել, պահպանել և ստեղծել եռանդուն աշխատուժ, որը կիսում է մեր առաքելությունը և հիմնական ռազմավարական արժեքները հետազոտական, ուսուցման և ծառայությունների մատուցման ոլորտում:

Մեր աշխատանքային հնարավորությունները պարբերաբար թարմացվում են: Այցելեք մեր կայքէջը և տեղեկացեք՝ արդյոք ՀՎՀ-ն տրամադրում է հետաքրքիր աշխատանքային հնարավորություն, ինչն անհրաժեշտ է հենց Ձեզ:

Փորձառություն

ՀՎՀ-ի փորձառության ծրագրերը նախատեսված են ՀՎՀ ուսանողների համար՝ գրանցված համալսարանական դիպլոմ շնորհող ծրագրում, և պետք է լինեն արդյունավետ թե՛ ՀՎՀ-ի, թե՛ փորձնակի համար:

Փորձառությունը ուսանողներին հնարավորություն է տալիս բարելավել իրենց աշխատունակությունը և մասնագիտական հմտությունները՝ տրամադրելով համապատասխան փորձառություն: Կրթական խորհրդատուն կուղղորդի ուսանողներին նրանց ընտրության և փորձառության հնարավորությունների կիրառման մեջ:

Հավելյալ տեղեկություն ստանալու համար կարող եք դիմել Կրթական խորհրդատուին: