login
Հիբրիդ ծրագիրը

ՀՎՀ-ի հիբրիդ (խառը) կրթության ծրագիրը համատեղում է ավանդական և առցանց կրթությունը՝ ավանդական ուսուցման մեթոդները հարստացնելով արդի տեխնոլոգիաների վրա հիմնված մուլտիմեդիա ռեսուրսներով: Ծրագիրն առաջին անգամ կիրառվել է 2009 թվականին Շարժայի (ԱՄԷ) Օհանեսյան հայկական դպրոցում:

ՀՎՀ-ի դասընթացներին կարող են մասնակցել ամբողջական դասարաններ: Նախնական համաձայնությունը ձեռք է բերվում ՀՎՀ-ի և դպրոցի/համայնքի պատասխանատուների միջև, այնուհետև սկսվում է դասարանի ուսուցչի և ՀՎՀ-ի հեռավար դասախոսի միջև համագործակցությունը: Այն շարունակվում է ողջ ուսումնական շրջանի ընթացքում և միտված է ապահովելու ուսանողների ուսման արդյունավետությունը և բարձր առաջադիմությունը:

Մասնակցության համար տեխնիկական պահանջները հետևյալն են՝ ինտերնետ կապ, համակարգչային սրահ կամ դասարան, մեկ համակարգիչ մեկ աշակերտի համար կամ պրոյեկտոր/էկրան ամբողջ դասարանի համար:

Վիդեո

Ովքե՞ր կարող են դիմել Դպրոցները՝ իրենց ուսումնական ծրագրերը նորարարական և ինտերակտիվ կրթական մեթոդներով ու ռեսուրսներով հարստացնելու նպատակով: Համայնքի ղեկավարները՝ իրենց համայնքի անդամների համար հայագիտական դասընթացներ կազմակերպելու նպատակով:
note Դպրոցի ներկայացուցիչները կամ համայնքի ղեկավարները ծրագրի և/կամ
մասնակցության վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարող են ստանալ՝
գրելով մեր էլ. հասցեին hybrideducation@avc-agbu.org


ԴՊՐՈՑՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ


ՀՎՀ-ի հիբրիդ (խառը) կրթության ծրագիրը հաջողությամբ իրականացվել է թվով 66 հայկական համայնքներում և դպրոցներում՝ Լատինական Ամերիկայից մինչև Վրաստան և Կանադայից մինչև Ռուսաստան:

yellow_note ՀՎՀ-ն արտոնագիր է ստացել է ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Բաժիններ

Բոլոր դասընթացները կարող են համապատասխանեցվել դպրոցի և/կամ համայնքի կրթական պահանջներին և ուս. տարվա ժամանակացույցին:
language_img
Հայոց լեզու
Դասավանդման լեզուներ En, Fr, Rus, Sp, Tr, Est. Arm, Wst. Arm

Հայոց լեզվի բաժինը հնարավորություն է տալիս սովորել արևելահայերեն և արևմտահայերեն՝ որպես երկրորդ լեզո...

Տեսնել ավելին courses_arrow
language_img
Հայկական մշակույթ
Դասավանդման լեզուներ En, Fr, Rus, Sp, Est. Arm, Wst. Arm

Մշակույթի բաժնի դասընթացները ներկայացնում են հայ մշակույթի պատմությունը և հարուստ ժառանգությունը ինչ...

Տեսնել ավելին courses_arrow
language_img
Հայոց պատմություն
Դասավանդման լեզուներ En, Fr, Rus, Sp, Est. Arm, Wst. Arm

Հայոց պատմության դասընթացը ներկայացնում է հայ ժողովրդի պատմական անցյալը և ներկան՝ սկսած հին ժամանակն...

Տեսնել ավելին courses_arrow
language_img
Շախմատ
Դասավանդման լեզուներ En, Est. Arm

Շախմատի առցանց դասընթացը մշակվել է Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համագործակցությամբ: Դասընթացի բո...

Տեսնել ավելին courses_arrow
language_img
Արհեստական բանականություն
Դասավանդման լեզուներ Est. Arm

«Արհեստական բանականություն» դասընթացը նախատեսված է Հայաստանի ավագ դպրոցների աշակերտների համար։ Դասըն...

Տեսնել ավելին courses_arrow


ՈՒՍՈՒՑՉԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Դպրոցի կամ համայնքի ներկայացուցիչները կարող են մասնակցել ՀՎՀ-ի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին: Մասնակիցները ձեռք են բերում գիտելիքներ հեռավար կրթության մեթոդական և տեխնիկական առանձնահատկությունների մասին, ծանոթանում են ՀՎՀ-ի առցանց դասընթացների բովանդակությանը: Ծրագրի հիմնական նպատակն է՝ զարգացնել մասնակցի մեթոդական, տեսական և գործնական հմտությունները, առցանց դասընթացը հիբրիդ (խառը) մեթոդով դասավանդելու համար:


67
դպրոց և համայնք միացել են ՀՎՀ-ի հիբրիդ (խառը) կրթության ծրագրին

ԿԱՐԾԻՔՆԵՐ

Մեր ուսանողները և շրջանավարտները՝ իրենց փորձառության մասին:
Ծովինար Սարգսյան Հիբրիդ ծրագրի դասախոս, ՀԴՀ, Դոնի Ռոստով, ՌԴ

Ես սիրում եմ աշխատել ՀՎՀ-ի հետ, և որպես ուսուցման տարբերակ օգտագործում եմ առցանց լեզվի դասընթացը:

Դասընթացի բովանդակությունը և մեթոդաբանությունը լիովին համապատասխանում են տարիքային տարբեր խմբերի պահանջներին: Դասընթացի ընթացքում օգտագործվող էլեկտրոնային ուսուցման տարբեր գործիքները ուսուցումն է՛լ ավելի հետաքրքիր և մատչելի են դարձնում:

Հալի Բաթվին Սմիթսոնյան ինստիտուտ, ԱՄՆ

«Վայոց ձոր» էլ. գրքի շնորհիվ պատմական, մշակութային և պարզապես գործնական տեղեկությունների մի մեծ շտեմարան արդեն հասանելի է բոլորի համար:

Հաջորդ անգամ, երբ լինեմ Հայաստանում, կօգտվեմ մատչելի ձևաչափով ներկայացված այս էլ. գրքից և ինքնուրույն կշրջեմ մարզի քիչ հայտնի վայրերով:

Ռիկարդո Տորես ՀՎՀ-ի ուսանող, Արգենտինա

Ես հայկական արմատներ չունեմ։ Ես իսպանական և իտալական ծագում ունեմ, բայց մի քանի անգամ եղել եմ Հայաստանում։ Սովորում եմ արևմտահայերեն։ Ուրախ կլինեմ խորհուրդ տալ մասնակցելու ՀՎՀ դասընթացներին, քանի որ դրանք շատ պրոֆեսիոնալ և շատ լավ են կազմակերպված, և այն շատ լավ միջոց է հայերենն առցանց սովորելու համար:

Ժյուլիեն Լեկուտուրիե ՀՎՀ-ի ուսանող, ֆրանսիա

Կարծում եմ՝ այս ծրագիրը հատկապես օգտակար է աշխատանքով ծանրաբեռնված մարդկանց համար, և նրանց համար, ովքեր հեռու են ապրում ավանդական կրթական հաստատություններից։ Բացի այդ, կա հնարավորություն ընտրել դասընթացի դանդաղ ընթացքը, ինչը կատարյալ է, եթե չես կարող ամեն օր շատ ժամանակ տրամադրել ուսմանը:

Ջենիս Ծովինար Օքումյան ՀՎՀ-ի ուսանող ԱՄՆ-ից

Ես հայերեն եմ սովորում, որովհետև ցանկանում եմ աշխարհը տեսնել նոր անկյունից, զգալ հայերեն բառերի համը։ Ուզում եմ սովորել այն լեզուն, որով խոսել են իմ նախնիները, և հիմա, հայերեն նոր բառեր, արտահայտություններ և նախադասություններ սովորելով` ես ինձ ավելի մոտ եմ զգում նրանց։

Ժոզեֆ Սիրեն ՀՎՀ-ի ուսանող ԱՄՆ-ից

Հայկական վիրտուալ համալսարանն ինձ համար փրկություն էր, քանի որ հայերեն սովորելու աղբյուրները քիչ էին: ՀՎՀ-ն ինձ նաև հնարավորություն տվեց լեզուն սովորել ուսուցչի օգնությամբ, ում համար հայերենը մայրենի լեզու էր:

Նիմա Սադաթ-Թեհրանի ՀՎՀ-ի ուսանող, Կանադա

Ես վստահորեն խորհուրդ եմ տալիս Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) բոլորին, ովքեր ցանկանում են սովորել այս գեղեցիկ լեզուն։ Արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ առցանց հայերեն եմ սովորում ՀՎՀ-ում և գնահատում եմ բարձրորակ կրթությունը: Մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ հրաշալի ուսուցիչներ Մարինային և Մանեին։

Արամ Շրեստինյան ՀՎՀ-ի ուսանող, ԱՄՆ

ՀՎՀ-ն ինձ համար հայերեն սովորելու և իմ ժառանգությունը բացահայտելու լավագույն միջոցն է եղել: Այս դասընթացների շնորհիվ այժմ կարող եմ զրուցել Հայաստանում ապրող իմ խնամիների հետ: Մանեն և Մարինան հիանալի ուսուցիչներ են և շատ լավ մարդիկ։ Ես անհամբեր սպասում եմ ուսումս շարունակելուն և լեզվի իմ գիտելիքներով օգնելու հայ ազգին:

Էրիկ Գրիգորյան ՀՎՀ-ի ուսանող Վրաստանից

ՀՎՀ-ն յուրաքանչյուր հայի համար ստեղծել է մեր լեզուն և մշակույթը սովորելու հիանալի հնարավորություններ: Հիմա ես կարող եմ հպարտությամբ ասել, որ հայ եմ, քանի որ ես կարող եմ կարդալ, գրել և խոսել իմ մայրենի լեզվով:

Մայք Քանինգհեմ ՀՎՀ-ի ուսանող, ԱՄՆ

ՀԲԸՄ ՀՎՀ-ն փոխեց կյանքիս ընթացքը: Եթե ցանկանում եք սովորել և հանդիպել աշխարհի լավագույն հեռավար ուսուցիչներին՝  անպայման հետևե՛ք ՀԲԸՄ ՀՎՀ-ին. վստահ եմ՝ շատ գոհ կմնաք:

Վիոլետ Խաչատուրյան Արարատ դպրոցի տնօրեն, Տորոնտո, Կանադա

Ես շատ եմ սիրում այս հաջողված ծրագիրը: Այն շատ հարմար է օգտագործողի համար: Նկարներն ու վարժությունները հատկապես գրավիչ և հետաքրքիր են երեխաների համար: Երկխոսություններն ու բառապաշարը իսկապես օգնում են երեխաներին լսել և արտասանել, ինչի արդյունքում հայերեն են սովորում։ Ուսուցիչները, երեխաները և ես շատ գոհ ենք ՀՎՀ-ից։


Տես նաև

43,168
Առցանց կրթություն
Օգտվեք հայագիտական լավագույն կրթական ծրագրից և սկսեք Ձեր անհատական դասընթացը ՀՎՀ-ի հետ
Տեսնել ավելին
37,664
էլ. գրքի ընթերցողներ
Կարդացեք ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլ. գրքերը և բացահայտեք Հայաստանը նորովի:
Տեսնել ավելին