card
login
Ակադեմիական քաղաքականություն

ՀՎՀ ուսանողները կարող են յուրաքանչյուր ավարտած դասընթացից կուտակել կրեդիտներ` արդյունքում ստանալով վկայական, դիպլոմ և/կամ մագիստրոսի կոչում:

Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարդացեք «Ծրագրային Առաջարկներ» բաժինը:

Գնահատման կարգը

Գնահատման կարգը

Գնահատականները նշանակվում են տառերով և հաշվարկվում ստորև բերված թվային արժեքներով.

Տառ Տոկոս Գնահատման նիշ Նկարագրություն
Անցողիկ A
A-
95-100
90-94
4.0
3.7
Գերազանց – բարձր առաջադիմություն, նյութի գերազանց ընկալում
B+
B
B-
87-89
84-86
80-83
3.3
3.0
2.7
Լավ – լավ առաջադիմություն, նյութի օրինակելի ընկալում
C+
C
C-
77-79
74-76
70-73
2.3
2.0
1.7
Բավարար - նյութի բավարար ընկալում
D 60-69 1.0 Անցողիկ – նյութի նվազագույն ընկալում
Անբավարար F 0-59 0.0 Անբավարար – նյութի անբավարար ընկալում

Ակադեմիական ուսումնական շրջանի ընթացքում գնահատականներ ստանում են մասնակից ուսանողները: Եթե մասնակից ուսանողը մասնակցում է մեկից ավելի դասընթացների և/կամ մեկից ավելի ուսումնական շրջանների, ապա Գրանցման գրասենյակը պահպանում է ուսանողի միջին գնահատականը (GPA), որը հաշվարկվում է հետևյալ կերպ. (առարկայի ընդհանուր միավորներ x կրեդիտային ժամեր) / (կրեդիտային ժամերի գումար):

Ակադեմիական կարգապահություն

Ակադեմիական կարգապահություն

ՀՎՀ ակադեմիական կարգապահական քաղաքականությունը պահանջում է, որ բոլոր առաջադրանքները, հարցումները և քննությունները լինեն ուսանողի անձնական աշխատանքը: Ցանկացած այլ պարագայում այն կորակվի որպես ակադեմիական անկարգապահություն:

Խաբեություն

  • չի կարելի հաղորդակցվել/միմյանց հետ փոխանակել քննության պատասխանները քննության ընթացքում կամ, եթե, ելնելով ժամային գոտիների տարբերությունից, քննական օրերը տարբեր են,
  • չի կարելի առանց համաձայնության օգտագործել մեկ ուրիշի աշխատանքը կամ արտագրել,
  • չի կարելի քննություն հանձնել ուսանողի փոխարեն,
  • չի կարելի քննություն հանձնել մեկ այլ երրորդ անձի մոտ,
  • չի կարելի մեկ այլ ուսանողի աշխատանքը ներկայացնել որպես սեփական աշխատանք,
  • չի կարելի խմբային աշխատանքի ընթացքում հովանավորել պասիվ ուսանողին:

Գրագողություն

  • գողանալ և օգտագործել մեկ այլ ուսանողի մտքերը/բառերը,
  • օգտագործել մեկ ուրիշի ստեղծագործական աշխատանքն առանց բնօրինակին հղում կատարելու:

Անհրաժեշտ է խստորեն պահպանել վերոնշյալ ակադեմիական կարգապահական նորմերը: Յուրաքանչյուր նմանատիպ դեպք կներկայացվի ՀՎՀ Ակադեմիական Խորհրդի քննարկմանը: Եթե որոշվի, որ ուսանողը թույլ է տվել կարգապահական նորմի խախտում, ապա վերջինս կհեռացվի ՀՎՀ-ից և կստանա XF ցուցիչը: Եթե պարզվի, որ ուսանողը ակադեմիական կարգապահական նորմի խախտման փորձ է կատարել, նա կզգուշացվի, իսկ նման վարքագծի շարունակականության դեպքում կհեռացվի ՀՎՀ-ից` կրկին ստանալով XF ցուցիչը: Եթե ուսանողը դիտավորյալ կամ գիտակցաբար օգնի մեկ այլ ուսանողին խախտել նշված կարգապահական նորմերից որևէ մեկը, ապա նա անձամբ կխախտի կարգը և, այդ կերպ, կստանա համապատասխան նկատողությունը: Եթե վստահ չեք, որ ինչ-որ գործողություն համարվում է ակադեմիական կարգապահական նորմի խախտում թե ոչ, ապա կարող եք խորհրդակցել Ձեր օնլայն ուսուցչի հետ:

Ուշ գրանցվելու, դասընթացից հրաժարվելու և մասնակցությունն ամբողջապես դադարեցնելու կարգը

ՀՎՀ յուրաքանչյուր ուսումնական շրջանի գրանցման ժամանակաշրջանը բաց է սահմանափակ ժամանակով: Այս ժամանակահատվածում բոլոր հետաքրքրված անձինք կարող են ներկայացնել մեկ կամ մի քանի դասընթացների մասնակցության հայտ:

Ուշ գրանցվելու կարգը

Ուշացած կարող է համարվել այն գրանցման հայտը, որը ստացվել է ուսումնական շրջանը սկսվելուց հետո երկու շաբաթվա ընթացքում: Վերոնշյալ հայտը կարող է ընդունվել միայն այն դեպքում, եթե մեկ դասարանում ուսանողների թիվը առավելագույնը չի գերազանցում: Բոլոր դիմումները պետք է ուղարկել Գրանցման գրասենյակ հետևյալ հասցեով. registrar@avc-agbu.org: Եթե գրանցման Ձեր խնդրանքը ընդունվի, ապա ուսանողը պետք է կատարի բաց թողնված շաբաթվա առաջադրանքները` հետևելով օնլայն ուսուցչի կողմից սահմանված դասացուցակին:

Դասընթացից հրաժարվելու կարգը

Եթե ուսանողը մասնակցում է մեկից ավելի դասընթացների, այս դեպքում նա կարող է որոշում կայացնել հրաժարվել որևէ դասընթացից: Նա կարող է դասընթացից հրաժարվել Շաբաթ 0-ի և Շաբաթ 1-ի ընթացքում: Բոլոր դիմումները պետք է ուղարկել Գրանցման գրասենյակ հետևյալ հասցեով. registrar@avc-agbu.org: Դասընթացից հրաժարվելու մասին բոլոր հայտերը, որոնք կներկայացվեն նշված ժամանակահատվածում, բայց ոչ ուշ, քան Շաբաթ 2-ի սկսվելուց հետո, կընդունվեն և ուսման վճարի 80%-ը կփոխհատուցվի:

Մասնակցությունն ամբողջապես դադարեցնելու կարգը

Մասնակցությունն ամբողջապես դադարեցնելու դեպքերն են, երբ

  • ուսանողը մասնակցում է մեկից ավելի դասընթացների և ցանկանում է դադարեցնել իր մասնակցությունը դասընթացից հրաժարվելու համար տրված ժամանակահատվածի ավարտից հետո,
  • ուսանողը մասնակցում է մեկ դասընթացի և ցանկանում է ուսումնական շրջանի ցանկացած հատվածում դադարեցնել իր մասնակցությունը:

Ուսման վճարի փոխհատուցումը կկատարվի ստորև նշված աղյուսակի համաձայն.

Օրացույց Փոխհատուցման %
Շաբաթ 0-ի և Շաբաթ 1-ի ընթացքում ուսման վճարի 80%-ի չափով փոխհատուցում
Շաբաթ 2-ի ընթացքում ուսման վճարի 50%-ի չափով փոխհատուցում
Շաբաթ 3-ից հետո Փոխհատուցում չի կատարվում

Ուսանողի կարգավիճակի փոփոխություն

Ուսանողը կարող է որոշել փոխել իր կարգավիճակը`մասնակից ուսանողից դառնալ ունկնդիր կամ հակառակը: Կարգավիճակը փոխելու մասին դիմումները անհրաժեշտ է ներկայացնել ոչ ուշ, քան Շաբաթ 3-ի սկիզբը: Այն ուսանողները, ովքեր ցանկություն կհայտնեն մասնակից ուսանողից դառնալ ունկնդիր, ուսման վճարի փոփոխություններ չեն ունենա: Այդուհանդերձ, հակառակ դեպքում վճարի փոփոխությունները կիրառելի են:
Կարգավիճակի փոփոխման վերաբերյալ բոլոր դիմումները պետք է ուղարկել Գրանցման գրասենյակ հետևյալ հասցեով. registrar@avc-agbu.org:

Դասընթացին մասնակցության ժամանակավոր դադարեցում

ՀՎՀ դասընթացները ինտերակտիվ են և ուսանողի կողմից ակտիվ մասնակցություն են պահանջում: Օնլայն ուսուցիչը կարող է ժամանակավորապես դադարեցնել ուսանողի մասնակցությունը հետևյալ պատճառներով.

  • անհրաժեշտ մասնակցությունը չապահովելու և առաջադրանքները չկատարելու դեպքում,
  • ՀՎՀ ակադեմիական կարգապահության նորմերը չհարգելու դեպքում:

Ծանոթագրություն. Եթե ուսանողի պասիվությունը հիվանդության կամ այլ օրինական խնդրի պատճառով է, ապա անհրաժեշտ է անմիջապես այդ մասին տեղեկացնել Ձեր օնլայն ուսուցչին, որպեսզի ժամանակավորապես չդադարեցվի դասընթացին Ձեր մասնակցությունը:

Կրթության արդյունավետության գնահատում

Կրթության արդյունավետության գնահատում

ՀՎՀ-ի մոտեցումը բացառապես հիմնված է ոչ թե տեխնոլոգիաների, այլ օնլայն ուսուցման սկզբունքի վրա: Հետևաբար կրթական և վարչարարական ռազմավարությունը ձևավորվում է` հաշվի առնելով ուսանողների պահանջները, հարցադրումները, ինչպես նաև նրանց ունեցած փորձը:

Այս մոտեցման հիմքում ընկած երկու կարևորագույն սկզբունքներն են.

  1. ուսուցման բարձր որակը, որի չափորոշիչներն են.

         ա. առաջարկվող դասընթացների բովանդակությունը,

         բ. արդյունավետ տեխնոլոգիաների և տեխնիկական հնարավորությունների կիրառումը,

         գ. մանկավարժական/մեթոդոլոգիական արդյունավետությունը:

   2. կրթության բարձր որակը, որը ենթադրում է.

         ա. ուսանողներին գիտելիքների փոխանցում ուսումնական ծրագրի և առարկաների համաձայն,

         բ. ծրագրի նպատակների և ուսման արդյունքների համապատասխանում:

Ծանոթագրություն. Ուսուցման գործընթացն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ՀՎՀ-ի հեռավար դասախոսը կարող է ձայնագրել/տեսագրել և դասընթացի էջում տեղադրել առցանց դասի գործնական հանդիպումները:

Please refer to Կրթական հնարավորություններ for more details.