login
ՀՏՀ

Ինչպե՞ս կարող եմ կապ հաստատել հեռավար դասախոսների հետ:

Կապ հեռավար դասախոսների հետ

Եթե ունեք հարցեր ՀՎՀ-ի գործունեության կամ որևէ առցանց դասընթացի վերաբերյալ, կարող եք կապ հաստատել հեռավար դասախոսների հետ երկուշաբթիից ուրբաթ՝ ըստ ստորև նշված ժամանակացույցի (Երևանի ժամանակով/GMT + 4).

Գոհար Գևորգյան (իսպաներեն, ռուսերեն)

gohar.gevorgyan@avc-agbu.org gohar.gevorgyan.avc

11:00 - 12:00

16:00 - 17:00

 

Զեփյուռ Խպլիկյան (արևմտահայերեն, արևելահայերեն)

zepur.kheblikian@avc-agbu.org zepur.kheblikian.avc

11:00 - 12:00

16:00 - 17:00

 

Օվսաննա Ճորոխյան (ֆրանսերեն, արևելահայերեն)

ovsanna.tshorokhyan@avc-agbu.org ovsanna.tshorokhyan.avc

12:00 - 13:00

16:00 - 17:00

 

Մարինա Խաչատուրյան  (անգլերեն, արևելահայերեն)

marina.khachaturyan@avc-agbu.org marina.khachaturyan.avc

09:00 - 10:00

17:00 - 18:00

 

Անի Դեկիրմենչյան (անգլերեն, թուրքերեն)

ani.dekirmenchyan@avc-agbu.org ani.dekirmenchyan.avc

09:00 - 10:00

16:00 - 17:00

 

Մանե Ադամյան (անգլերեն, արևելահայերեն)

mane.adamyan@avc-agbu.org live:.cid.e08284512b39a348

09:00 - 10:00

17:00 - 18:00

Կարո՞ղ եմ օգտագործել պլանշետ (tablet) կամ սմարթֆոն ՀՎՀ-ի դասընթացների համար:

ՀՎՀ-ի դասընթացներին կարելի է հետևել պլանշետով (tablet) կամ սմարթֆոնով՝ Google Play-ում և Apple Store-ում հասանելի բրաուզերների միջոցով: Մանրամասների համար տե՛ս նաև «Տեխնիկական պահանջներ» բաժինը:

Ի՞նչ պետք է անեմ, եթե չեմ կարողանում տեսնել իմ դասերի հայերեն գրությունները:

Այս կամ ցանկացած այլ տեխնիկական դժվարությունների դեպքում, խնդրում ենք այցելել «Տեխնիկական պահանջներ» բաժինը կամ կապ հաստատել ՏՏ աջակցության մասնագետի հետ itsupport@avc-agbu.org էլ հասցեով:

Ինչպե՞ս կարող եմ արձանագրվել դասընթացին:

Հետևեք ստորև նշված քայլերին, կամ դիտեք «Ինչպե՞ս արձանագրվել ՀՎՀ-ի դասընթացներին» ուղեցույցը մեր youtube ալիքում։

 

այցելել avc-agbu.org

ստեղծել նոր հաշիվ կամ մուտք գործել Ձեր հաշիվ

• ընտրել բաժինը՝ վերևի ընտրացանկից

• ընտրել դասընթացը, որին ցանկանում եք արձանագրվել

• ընտրել ուսուցման նախընտրելի լեզուն և ուսանողի մասնակցության տեսակը

• սեղմել «Արձանագրվել հիմա»

• սեղմել «Ավարտել արձանագրումը»

• սեղմել «Գնալ գլխավոր էջ»՝ Ձեր դասընթացը տեսնելու համար

 

Մոռացել եմ իմ մուտքանունը/գաղտնաբառը: Ինչպե՞ս կարող եմ մուտք գործել իմ հաշիվ։

Եթե ​​մոռացել եք Ձեր գաղտնաբառը, ապա կայքի վերևի աջ մասում սեղմեք «ՄՈՒՏՔ»,  բացված պատուհանում՝ «Մոռացե՞լ եք գաղտնաբառը», և հետևեք հրահանգներին:

Ինչպե՞ս են դասավանդվում ՀՎՀ-ի դասընթացները:

ՀՎՀ-ի ուսանողները շաբաթ առ շաբաթ նոր դաս են սովորում։ Դասերը հագեցած են հարուստ մուլտիմեդիա բովանդակությամբ, նկարներով, ձայնա- և տեսանյութերով։ Ուսանողները մշտապես հաղորդակցվում են իրենց հեռավար դասախոսի և դասընկերների հետ։

ՀՎՀ-ի կրթական հարթակում ուսանողների համար հասանելի են էլ․ ուսուցման գործիքները,  առաջադրանքները, դասընթացի օրացույցը, ուս․ ծրագրերը, միջանկյալ և ավարտական քննական հարցաշարերը։ Ավելին, ֆորում-քննարկումները, էլ. նամակագրությունը, չաթը, ձայնա- և տեսահաղորդակցության  միջոցներն ուսանողներին հնարավորություն են տալիս կապ հաստատել իրենց հեռավար դասախոսների և դասընկերների հետ՝ դառնալով ՀՎՀ-ի աշխարհասփյուռ հայկական վիրտուալ համայնքի մի մասնիկը։

Ո՞վքեր են դասավանդում ՀՎՀ-ի դասընթացները

ՀՎՀ-ի մուլտիմեդիա դասընթացների բովանդակությունը մշակել են Հայաստանի անվանի մասնագետները, և էլ․ ուսուցման չափանիշներին են համապատասխանեցվել ոլորտի միջազգային մանկավարժ-փորձագետների կողմից: Սովորողներին ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում աջակցում են հեռավար դասախոսները, որոնք պատասխանում են նրանց հարցերին, վարում են ֆորում-քննարկումները, առցանց հանդիպումները, տրամադրում են անհրաժեշտ ուղեցույցները, ստուգում և գնահատում են առաջադրանքները, միջանկյալ և ավարտական հարցաշարերը:

Որո՞նք են ՀՎՀ-ի ուսանողների մասնակցության տեսակները:

1. Համաժամանակյա ուսուցում

Մասնակից ուսանողները դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում ստանում են 3 կրեդիտ։ Նրանք պետք է դասընթացին մասնակցեն՝ հետևելով ուսումնական ծրագրին, ժամանակացույցին, հեռավար դասախոսի կողմից տրված ուղեցույցներին: Մասնակից ուսանողների շաբաթական ակնկալվող ծանրաբեռնվածությունը կազմում է 5-8 ժամ՝ կախված դասընթացից:

Ունկնդիր ուսանողները նույնպես հետևում են դասընթացի ուսումնական ծրագրին և ժամանակացույցին։ Խրախուսելի է նրանց ակտիվ մասնակցությունը ֆորում-քննարկումներին, առաջադրանքների կատարմանը, հեռավար դասախոսների հետ հանդիպմանը։ Նրանք կարող են չհանձնել քննություններ։ Ունկնդիրները ստանում են անցողիկ (բավարար)/անբավարար գնահատական:

2. «Ազատ դասընթացներ» ծրագիրը տալիս է մասնակցության երկու հնարավորություն։ Ուսանողները կարող են մասնակցել դասընթացին կրեդիտ ստանալու համար, կամ պարզապես որպես ունկնդիր։ «Ազատ դասընթացներ» ծրագրի գրանցումների շրջանը բաց է մշտապես։ Դասընթացը, որը հասանելի է լինում արձանագրությունից 1-2 օրվա ընթացքում, ուսանողները պետք է ավարտեն 16 շաբաթում։  Կրեդիտ ստանալու համար անհրաժեշտ է հանձնել միջանկյալ և/կամ ավարտական ​​քննություն։

Ո՞վ կարող է սովորել ՀՎՀ-ում:

ՀՎՀ-ի դասընթացները հասանելի են բոլորի համար՝ անկախ տարիքից։ Ցանկացած ոք, ով հետաքրքրված է հայկական կրթությամբ, կարող է արձանագրվել: Մանրամասների համար տե՛ս «Առցանց կրթություն» և «Ծրագրային առաջարկներ» բաժինները

Ի՞նչ է ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագիրը:

Հիբրիդ դասարանի ուսանողը մասնակցում է ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրին՝ ըստ ՀՎՀ-ի և համապատասխան դպրոցի/համայնքի միջև առկա համաձայնության: Ուսանողն իր դպրոցի ուսուցչի օգնությամբ հետևում է առցանց դասերին, կատարում է առաջադրանքները, մասնակցում է առցանց սոցիալ-մշակութային միջոցառումներին՝ ՀՎՀ-ի հեռավար դասախոսի և իր դասընկերների հետ: Մանրամասների համար տե՛ս «Հիբրիդ կրթություն» բաժինը: Լրացուցիչ տեղեկությունների և/կամ մասնակցության համար գրեք մեզ hybrideducation@avc-agbu.org էլհասցեով: