login
Սոցիալ-մշակութային միջոցառումներ
Վիրտուալ այց
Արենի գինու փառատոն
Գինեգործությունը Հայաստանի ամենահին արհեստներից մեկն է։ Առցանց այս միջոցառման շնորհիվ կբացահայտեք հայկական գինեգործության գաղտնիքները, կտեսնեք նաև, թե ինչպես են մեր օրերում զարթոնք ապրում հնագույն ավանդույթները:
02/01/2020

Աշխարհի որ ծայրում էլ լինեն, ՀՎՀ-ի ուսանողները կարող են մասնակցել վիրտուալ շրջայցերին և սոցիալ-մշակութային միջոցառումներին, որոնց թվում են Հայաստանի թանգարանների վիրտուալ շրջայցերը, հայ ազգային տոների և ավանդույթների վերաբերյալ մշակութային միջոցառումները: Միջոցառումները ստեղծում են այնպիսի զգացողություն, կարծես բոլորը միևնույն լսարանում են, ինչն էլ նպաստում է ուսանողների միջև ջերմ փոխհարաբերությունների զարգացմանը: Յուրաքանչյուր ուսումնական շրջանում նախատեսվում է անցկացնել երկու և ավել սոցիալ-մշակութային միջոցառում: Միջոցառումներն ընդգրկում են բազմաթիվ և բազմաբնույթ թեմաներ Հայաստանի տարբեր բնագավառների վերաբերյալ: Դրանք կարող է վերաբերել պատմությանը, մշակույթին, զբոսաշրջությանը, փոփ մշակույթին և այլ արդի թեմաներին`տնտեսությանը և ժամանակակից արվեստին: