Երվանդ Զորյան, ճ.գ.դ. 
                                            ՀԲԸՄ  Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ
ՀԲԸՄ կենտրոնական վարչական խորհրդի անդամ
                                         
                                     
                                    
                                    Հայկական վիրտուալ համալսարանի սիրելի ուսանողներ և ընկերներ,
Բարի գալուստ Հայկական վիրտուալ համալսարան: Համալսարանի առաքելությունն է՝ հայկական համապարփակ կրթություն ստանալու հնարավորություն տալ բոլորին ամբողջ աշխարհում` անկախ տարիքից, բնակության վայրից, գիտելիքների մակարդակից:
Հայկական վիրտուալ համալսարանը հիմնադրվեց 2004թ., իսկ առաջին ուսումնական շրջանը մեկնարկեց 2009թ. հունիսին: Համալսարանն իր գործունեությամբ կարևոր և ուրույն դեր ստանձնեց՝ պահպանելու մեր լեզուն, պատմությունը և մշակույթը:
Այսօր ՀՎՀ-ի ուսանողների թիվը հասնում է 42,068-ի, նրանք աշխարհի շուրջ 132 երկրներից են՝ Վրաստանից մինչև Չինաստան, Շվեդիայից մինչև Հարավային Աֆրիկա, Արգենտինայից մինչև Կանադա: Համալսարանը շարունակաբար հանդես է գալ նոր նախաձեռնություններով, համագործակցության նոր ծրագրերով ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում: Նորարարություններից մեկը ՀՎՀ-ի կրթական տիրույթը մոբայլ համակարգերով (սմարթֆոն, պլանշետ) հասանելի դարձնելն է, մյուսը հայոց պատմությանը և մշակույթին նվիրված մուլտիմեդիա էլ. գրքերի ընդլայնված շարքն է, որն արդեն իսկ գրավել է ընթերցողների մեծ լսարան:
Անձամբ քաջալերում եմ յուրաքանչյուրիդ դառնալ ՀՎՀ-ի դեսպանը ձեր համայնքում, ձեր բնակության երկրում, ամբողջ աշխարհում՝ հետևելով մեր համալսարանի կարգախոսին. «Հայկական կրթություն՝ միշտ և ամենուր»:
                                 
                                
                                    Հոգաբարձուների խորհուրդ
ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կանոնադրությամբ ստեղծված մարմին է և պատասխանատու է ծրագրերի կրթական և գործառնական զարգացման, համալսարանի ֆինանսական և ռազմավարական քաղաքականության համար:
- Ասլանյան Կարոլ
 - Հենրի Արսլանյան
 - Բալոյան Նելսոն
 - Ֆրիման Մոլի
 - Գաբրիելյան Նատալի
 
- Ղազարյան Աշոտ
 - Համալյան Արթուն
 - Կազանջյան Դալար
 - Մանուկյան Անի
 - Մասարաջյան Վարուժան
 
- Շուքուրյան Սամվել
 - Տոկեր Բեն
 - Յակուբյան Վազգեն
 - Երկանյան Արա
 - Զորյան Երվանդ
 
 
                                    
                                    Ղեկավար կազմի անդամներ
                                    ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի ղեկավար կազմն իրականացնում է ՀՎՀ-ի գործառնությունը՝ հավատարիմ որդեգրած առաքելությանը, պահպանելով ակադեմիական և տեխնոլոգիական կատարելության ուրույն արժեքները:
                                    
                                    
                                        
                                                                                                                                                                                                                                                
                                                
                                                    
                                                    Երվանդ Զորյան
                                                    
                                                        Հիմնադիր-նախագահ
Ճարտարագիտական գիտությունների դոկտոր
                                                     
                                                 
                                                                                                                                                                                                                                                
                                                
                                                    
                                                    Մարինե Խաչատուրյան
                                                    
                                                 
                                                                                                                                                                                                                                                
                                                
                                                    
                                                    Արթուր Ավագյան
                                                    
                                                        Զարգացման բաժնի ավագ ղեկավար
Տեխնիկական գիտությունների դոկտոր
                                                     
                                                 
                                                                                                                                                                                                                                                
                                                
                                                    
                                                    Արփինե Թավաքալյան
                                                    
                                                        Համագործակցության  և գործառնական բաժնի ղեկավար