login
Առցանց կրթություն

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՈՒՍ. ՇՐՋԱՆ 2024՝ ԱՆՎՃԱՐ
Գրանցվեք այժմ

ՍՈՎՈՐԵ՛Ք ՑԱՆԿԱՑԱԾ ՎԱՅՐԻՑ

Հայագիտական հիմնական առարկաներ` բազմաթիվ լեզուներով և Ձեր նախընտրած ժամանակացույցով`

8 շաբաթ, 16 շաբաթ, ազատ դասընթացներ ծրագիր.

Ինչպես արձանագրվել․ դիտեք քայլ առ քայլ ուղեցույցը:

ՀՎՀ-ն հայկական կրթություն ստանալու հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, բնակության երկրից և գիտելիքների մակարդակից: Ուսումն իրականացվում է առցանց, ճկուն ժամանակացույցով, իսկ դասընթացները հասանելի են դասավանդման յոթ լեզուներով:

1 Սովորեք մեր առցանց դասերի միջոցով
2 Ամրապնդեք գիտելիքները շաբաթական առաջադրանքների և ինտերակտիվ վարժությունների միջոցով
3 Հանդիպեք հեռավար դասախոսի հետ, կրկնեք սովորածը, տվեք հարցեր
4 Կապ հաստատեք վիրտուալ դասընկերների հետ
5 Մասնակցեք առցանց միջոցառումներին
6 Ձեռք բերեք նոր գիտելիքներ, ընթերցեք ՀՎՀ-ի էլ. գրքերը

Ինչպե՞ս սկսել

Գրանցման փուլ
  • Ընտրեք դասընթացը
  • Ավարտել գրանցումը

Ծանոթացման շաբաթ
  • Հանդիպեք հեռավար դասախոսի հետ
  • Կարդացեք ուղեցույցը մասնակցության կարգի, պահանջների և ժամանակացույցի մասին
Ուսումնական շրջանի ընթացքում
  • Սովորեք մեր առցանց դասերի միջոցով
  • Ամրապնդեք գիտելիքները շաբաթական առաջադրանքների և ինտերակտիվ վարժությունների միջոցով
  • Հանդիպեք հեռավար դասախոսի հետ, կրկնեք սովորածը, տվեք հարցեր
  • Կապ հաստատեք վիրտուալ դասընկերների հետ
  • Մասնակցեք ֆորում-քննարկումներին, առցանց միջոցառումներին և վիրտուալ այցելություններին
  • Ձեռք բերեք նոր գիտելիքներ, ընթերցեք ՀՎՀ-ի էլ. գրքերը

Դասընթացն ավարտելուց հետո

  • Օգտվեք ավարտած դասընթաց(ներ)ը տեսնելու անսահմանափակ հնարավորությունից
  • Միացեք ՀՎՀ-ի ուսանողների և շրջանավարտների վիրտուալ համայնքին
yellow_note ՀՎՀ-ն արտոնագիր է ստացել է ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Ուսանողի մասնակցության տեսակները

Ընտրեք մասնակցության տեսակը՝ հաշվի առնելով Ձեր կրթական նպատակները և զբաղվածությունը:

Դուք կարող եք.

 

- գրանցվել «Անհատական ուսուցում» ծրագրին, մասնակցել որպես անհատ ուսանող՝ կրեդիտային համակարգով, և ստանալ կրեդիտ, ավարտական վկայական, դիպլոմ, 

- գրանցվել «Անհատական ուսուցում» ծրագրին, մասնակցել որպես ունկնդիր և ստանալ ավարտական վկայական,

- գրանցվել «Ազատ դասընթացներ» ծրագրին և մասնակցել առցանց դասընթացին ճկուն ժամանակացույցով:

Ուսանողը կարող է մեկ դասընթացն ավարտել 8 շաբաթում (կանոնավոր ընթացք/regular) կամ 16 շաբաթում (երկարատև ընթացք/slow-mode):


«Անհատական ուսուցում» ծրագիր

   Անհատ ուսանող՝ կրեդիտային համակարգով 

Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողը ստանում է 3 կրեդիտ: Նա պետք է ժամանակին հանձնի շաբաթական առաջադրանքները, միջանկյալ/ավարտական քննությունները, կատարի առցանց վարժությունները, մասնակցի ֆորում-քննարկումներին, անհատական և խմբային աշխատանքներին, հեռավար դասախոսի հետ առցանց հանդիպումներին:

   Անհատ ուսանող՝ ունկնդիր

Ունկնդիր ուսանողը կրեդիտ չի ստանում: Նա պետք է հետևի նույն ժամանակացույցին, ինչ կրեդիտային համակարգով սովորող անհատ ուսանողը, ակտիվորեն մասնակցի ֆորում-քննարկումներին, հեռավար դասախոսի հետ առցանց հանդիպումներին, անհատական և խմբային աշխատանքներին: Ունկնդիր ուսանողի համար միջանկյալ/ավարտական քննություններ հանձնելը պարտադիր չէ: Դասընթացի ավարտին նրա մասնակցությունը գնահատվում է բավարար կամ անբավարար նիշով: Ունկնդիրը հնարավորություն ունի ընտրել իր մասնակցության մակարդակը՝ միջին կամ բարձր՝ հաշվի առնելով, թե որքան ներգրավված կարող է լինել և որքան ժամանակ կարող է տրամադրել:

Ուսումնական շրջանի օրացույց 

 

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձմեռ 2024 դեկտեմբեր 8 (ուրբաթ) – դեկտեմբեր 23 (կիրակի), 2023թ. հունվար 8 (երկուշաբթի) – մարտ 12 (երեքշաբթի)
Գարուն 2024 մարտ 8 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի) ապրիլ 1 (երկուշաբթի) – հունիս 4 (երեքշաբթի)
Ամառ 2024 հունիս 7 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի) հուլիս 1 (երկուշաբթի) – սեպտեմբեր 3 (երեքշաբթի)
Աշուն 2024 սեպտեմբեր 6 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի) հոկտեմբեր 7 (երկուշաբթի) – դեկտեմբեր 10 (երեքշաբթի)



«Ազատ դասընթացներ» ծրագիր

«Ազատ դասընթացներ» ծրագրի առավելությունը մասնակցության ճկուն ժամանակացույցն է: Գրանցման փուլը միշտ բաց է: Ծրագրին կարելի է մասնակցել որպես անհատ ուսանող՝ կրեդիտային համակարգով, կամ որպես ունկնդիր: Կրեդիտ ստանալու համար պետք է հանձնել միջանկյալ և ավարտական քննություն: Ուսանողը դասընթացն ավարտում է ոչ ավելի, քան 16 շաբաթում:
«Ազատ դասընթացներ» ծրագրի յուրաքանչյուր ուսանող դասընթացին մասնակցում է անհատական ժամանակացույցով, հետևապես նա չի ունենում վիրտուալ դասընկերների հետ խմբային աշխատանքներ կատարելու հնարավորություն: Այդուհանդերձ, բոլոր ուսանողները կարող են հաղորդակցվել ֆորում-քննարկումների միջոցով, ինչպես նաև միանալ առցանց հանդիպումներին և վիրտուալ այցելություններին, որոնք կազմակերպվում են «Անհատական ուսուցում» ծրագրի մասնակիցների համար:

Հուշում. Համաձայն ՀՎՀ քաղաքականության՝ ուսանողները կարող են յուրաքանչյուր բաժնից ընտրել 1 /մեկ/ դասընթաց : Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել`registrar@avc-agbu.org:

Կարդացեք նաև՝ Կրթական այլ հնարավորություններ:

Անհատ ուսանող՝ կրեդիտային համակարգով
Ուսանողը ստանում է՝
3 կրեդիտ յուրաքանչյուր դասընթացի համար
Տևողությունը
8 շաբաթ | 1 ուս. շրջան
16 շաբաթ | 2 ուս. շրջան
Ուս. շրջանի ընթացքում՝
դասի բովանդակություն
շաբաթական առաջադրանքներ
խմբային աշխատանքներ
քննություններ
ճկուն ժամանակացույց
Անհատ ուսանող՝ ունկնդիր
Ուսանողը ստանում է՝
բավարար կամ անբավարար
Տևողությունը
8 շաբաթ | 1 ուս. շրջան
16 շաբաթ | 2 ուս. շրջան
Ուս. շրջանի ընթացքում՝
դասի բովանդակություն
շաբաթական առաջադրանքներ
խմբային աշխատանքներ
քննություններ
ճկուն ժամանակացույց
«Ազատ դասընթացներ» ծրագիր
Ուսանողը ստանում է՝
բավարար կամ անբավարար
3 կրեդիտ յուրաքանչյուր դասընթացի համար
Տևողությունը
1 դասընթաց / առավելագույնը 16 շաբաթ
Ուս. շրջանի ընթացքում՝
դասի բովանդակություն
շաբաթական առաջադրանքն
խմբային աշխատանքներ
քննություններ
ճկուն ժամանակացույց

40,111
ուսանող արդեն սովորել է ՀՎՀ-ում

ԿԱՐԾԻՔՆԵՐ

Մեր ուսանողները և շրջանավարտները՝ իրենց փորձառության մասին:
Ծովինար Սարգսյան Հիբրիդ ծրագրի դասախոս, ՀԴՀ, Դոնի Ռոստով, ՌԴ

Ես սիրում եմ աշխատել ՀՎՀ-ի հետ, և որպես ուսուցման տարբերակ օգտագործում եմ առցանց լեզվի դասընթացը:

Դասընթացի բովանդակությունը և մեթոդաբանությունը լիովին համապատասխանում են տարիքային տարբեր խմբերի պահանջներին: Դասընթացի ընթացքում օգտագործվող էլեկտրոնային ուսուցման տարբեր գործիքները ուսուցումն է՛լ ավելի հետաքրքիր և մատչելի են դարձնում:

Հալի Բաթվին Սմիթսոնյան ինստիտուտ, ԱՄՆ

«Վայոց ձոր» էլ. գրքի շնորհիվ պատմական, մշակութային և պարզապես գործնական տեղեկությունների մի մեծ շտեմարան արդեն հասանելի է բոլորի համար:

Հաջորդ անգամ, երբ լինեմ Հայաստանում, կօգտվեմ մատչելի ձևաչափով ներկայացված այս էլ. գրքից և ինքնուրույն կշրջեմ մարզի քիչ հայտնի վայրերով:

Ռիկարդո Տորես ՀՎՀ-ի ուսանող, Արգենտինա

Ես հայկական արմատներ չունեմ։ Ես իսպանական և իտալական ծագում ունեմ, բայց մի քանի անգամ եղել եմ Հայաստանում։ Սովորում եմ արևմտահայերեն։ Ուրախ կլինեմ խորհուրդ տալ մասնակցելու ՀՎՀ դասընթացներին, քանի որ դրանք շատ պրոֆեսիոնալ և շատ լավ են կազմակերպված, և այն շատ լավ միջոց է հայերենն առցանց սովորելու համար:

Ժյուլիեն Լեկուտուրիե ՀՎՀ-ի ուսանող, ֆրանսիա

Կարծում եմ՝ այս ծրագիրը հատկապես օգտակար է աշխատանքով ծանրաբեռնված մարդկանց համար, և նրանց համար, ովքեր հեռու են ապրում ավանդական կրթական հաստատություններից։ Բացի այդ, կա հնարավորություն ընտրել դասընթացի դանդաղ ընթացքը, ինչը կատարյալ է, եթե չես կարող ամեն օր շատ ժամանակ տրամադրել ուսմանը:

Ջենիս Ծովինար Օքումյան ՀՎՀ-ի ուսանող ԱՄՆ-ից

Ես հայերեն եմ սովորում, որովհետև ցանկանում եմ աշխարհը տեսնել նոր անկյունից, զգալ հայերեն բառերի համը։ Ուզում եմ սովորել այն լեզուն, որով խոսել են իմ նախնիները, և հիմա, հայերեն նոր բառեր, արտահայտություններ և նախադասություններ սովորելով` ես ինձ ավելի մոտ եմ զգում նրանց։

Ժոզեֆ Սիրեն ՀՎՀ-ի ուսանող ԱՄՆ-ից

Հայկական վիրտուալ համալսարանն ինձ համար փրկություն էր, քանի որ հայերեն սովորելու աղբյուրները քիչ էին: ՀՎՀ-ն ինձ նաև հնարավորություն տվեց լեզուն սովորել ուսուցչի օգնությամբ, ում համար հայերենը մայրենի լեզու էր:

Նիմա Սադաթ-Թեհրանի ՀՎՀ-ի ուսանող, Կանադա

Ես վստահորեն խորհուրդ եմ տալիս Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) բոլորին, ովքեր ցանկանում են սովորել այս գեղեցիկ լեզուն։ Արդեն մոտ մեկուկես տարի է, ինչ առցանց հայերեն եմ սովորում ՀՎՀ-ում և գնահատում եմ բարձրորակ կրթությունը: Մեծ շնորհակալություն եմ հայտնում իմ հրաշալի ուսուցիչներ Մարինային և Մանեին։

Արամ Շրեստինյան ՀՎՀ-ի ուսանող, ԱՄՆ

ՀՎՀ-ն ինձ համար հայերեն սովորելու և իմ ժառանգությունը բացահայտելու լավագույն միջոցն է եղել: Այս դասընթացների շնորհիվ այժմ կարող եմ զրուցել Հայաստանում ապրող իմ խնամիների հետ: Մանեն և Մարինան հիանալի ուսուցիչներ են և շատ լավ մարդիկ։ Ես անհամբեր սպասում եմ ուսումս շարունակելուն և լեզվի իմ գիտելիքներով օգնելու հայ ազգին:

Էրիկ Գրիգորյան ՀՎՀ-ի ուսանող Վրաստանից

ՀՎՀ-ն յուրաքանչյուր հայի համար ստեղծել է մեր լեզուն և մշակույթը սովորելու հիանալի հնարավորություններ: Հիմա ես կարող եմ հպարտությամբ ասել, որ հայ եմ, քանի որ ես կարող եմ կարդալ, գրել և խոսել իմ մայրենի լեզվով:

Մայք Քանինգհեմ ՀՎՀ-ի ուսանող, ԱՄՆ

ՀԲԸՄ ՀՎՀ-ն փոխեց կյանքիս ընթացքը: Եթե ցանկանում եք սովորել և հանդիպել աշխարհի լավագույն հեռավար ուսուցիչներին՝  անպայման հետևե՛ք ՀԲԸՄ ՀՎՀ-ին. վստահ եմ՝ շատ գոհ կմնաք:

Վիոլետ Խաչատուրյան Արարատ դպրոցի տնօրեն, Տորոնտո, Կանադա

Ես շատ եմ սիրում այս հաջողված ծրագիրը: Այն շատ հարմար է օգտագործողի համար: Նկարներն ու վարժությունները հատկապես գրավիչ և հետաքրքիր են երեխաների համար: Երկխոսություններն ու բառապաշարը իսկապես օգնում են երեխաներին լսել և արտասանել, ինչի արդյունքում հայերեն են սովորում։ Ուսուցիչները, երեխաները և ես շատ գոհ ենք ՀՎՀ-ից։

Տես նաև

66
Հիբրիդ դպրոցներ
Միացեք հիբրիդ կրթության ծրագրին և ավանդական ուսուցումը հարստացրեք արդի տեխնոլոգիաների վրա հիմնված ինտերակտիվ ռեսուրսներով:
Տեսնել ավելին
36,668
էլ. գրքի ընթերցողներ
Կարդացեք ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլ. գրքերը և բացահայտեք Հայաստանը նորովի:
Տեսնել ավելին