login
e_book_1
Կումայրիից մինչև Գյումրի
play_colored Վիդեո

«Կումայրիից մինչև Գյումրի»-ն ինտերակտիվ մուլտիմեդիա էլեկտրոնային ուղեցույց է, որի նպատակն է՝ պահպանել քաղաքի պատմական հիշողությունը և օգնել պատկերացնելու դրա ապագան՝ վավերագրելով, վերլուծելով և տեղական ու արտերկրյա լսարանի հետ կիսելով Գյումրու մշակութային ժառանգությունը և տեղեկատվական քարտեզները։ Այս էլ գիրքը հնարավորություն կտա բացահայտել Գյումրին որպես հարուստ մշակույթ ունեցող զբոսաշրջային ուղղություն, իսկ այցելուներին՝ բազմաբովանդակ դարձնել իրենց վիրտուալ կամ անձնական այցերը՝ եռաչափ դինամիկ քարտեզներով և քաղաքի ճարտարապետական անցյալի ու ներկայի մասին պատմող մուլտիմեդիա պատմություններով։ Էլ․ գրքի ինտերակտիվ հարթակը հասանելի է շարժական (մոբայլ) սարքերի համար, ինչի շնորհիվ այցելուները կարող են բացահայտել Գյումրին՝ վիրտուալ շրջայց կատարելով քաղաքում կամ այն օգտագործելով որպես էլուղեցույց անձնական այցի ընթացքում։