login
e_book_1
Մեկդարյա պատմություն. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Հատոր 1
play_colored Վիդեո

Առաջին հատոր. «Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն» գրքի առաջին հատորը ներկայացնում է ՀԲԸՄ-ի գործունեությունը հիմնադրումից (1906 թ.) մինչև 1940-ականները: Էլ. գիրքը` հիմնված արխիվային հարուստ նյութի, բնօրինակ լուսանկարների, տեսանյութերի և ժամանակագրական գրաֆիկների վրա, պատմում է Հայոց Ցեղասպանության տարիներին և Առաջին համաշխարհային պատերազմից հետո ՀԲԸՄ-ի առաքելության, մարդասիրական գործունեության մասին, մասնավորապես, աջակցություն ցեղասպանությունը վերապրածներին և որբերին, ՀԲԸՄ-ի վերակազմավորում և տեղափոխություն Փարիզ, համագործակցություն Խորհրդային Հայաստանի հետ, գործունեություն Մերձավոր Արևելքում: Էլ. գրքի բովանդակությունը ներկայացված է հայոց պատմության համատեքստում և, հետևապես, հիանալի աղբյուր է նրանց համար, ովքեր ցանկանում են հասկանալ եղեռնից հետո հայկական սփյուռքի ձևավորման և հայկական աշխարհի վերակառուցման, ինչպես նաև Սփյուռք-Խորհրդային Հայաստան խրթին հարաբերությունների պատճառները:

 

e_book_1
Մեկդարյա պատմություն. Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Հատոր 2
play_colored Վիդեո

Երկրորդ հատոր. «Մեկդարյա պատմություն. Հայկական բարեգործական ընդհանուր միություն» գրքի երկրորդ հատորը ներկայացնում է ՀԲԸՄ-ի գործունեությունը 1941-ից մինչև 2006թ.: Հիմնված լինելով արխիվային փաստաթղթերի և սկզբնաղբյուրների, բնօրինակ լուսանկարների, ձայնա- և տեսանյութերի վրա՝ էլ. գիրքը հատուկ ուշադրություն է դարձնում միության լայնածավալ գործունեությանը՝ ուղղված դպրոցների, մշակութային և մարզական կենտրոնների կառուցմանը: Այն անդրադառնում է Մերձավոր Արևելքի ճգնաժամին, հայերի համար վերջինիս թողած հետևանքներին, Խորհրդային Հայաստանի, այնուհետև նաև անկախ Հայաստանի Հանրապետության հետ ՀԲԸՄ-ի հարաբերություններին: Գրքի վերջին գլուխները ներկայացնում են ՀԲԸՄ-ի աշխարհասփյուռ ծրագրերը և հովանավորչական գործունեությունը: