login
Հոդվածներ
ՀՎՀ-ի ուղիղ եթերները Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից 03/25/2019

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի հետ համատեղ կազմակերպեց ֆեյսբուքյան ուղիղ եթերների շարք թանգարանից: Թանգարանի տնօրեն, արվեստաբան Ռուզան Սարյանը և թանգարանի գլխավոր ֆոնդապահ, արվեստաբան Սոֆյա Սարյանը վիրտուալ այցելությունների ընթացքում բացահայտեցին սարյանական արվեստի գաղտնիքները, ներկայացրեցին կտավների ստեղծման պատմությունները:

 

Միջոցառումները դարձան «Իմ Սարյանը» խորագիրը կրող Համահայկական IX-րդ մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի բաղկացուցիչ մասը: ՀՎՀ-ն առաջարկեց կազմակերպել այս թեմատիկ ուղիղ եթերները ունկնդիրների մեծ լսարան ապահովելու և մրցույթի մասնակիցներին Սարյանի արվեստն առավել լավ ներկայացնելու համար: Նախարարության և թանգարանի աշխատակիցներն աջակցեցին նախաձեռնությանը և ողջունեցին այն մեծ հետաքրքրությամբ, իսկ օնլայն այցելուներից ստացանք բազմաթիվ դրական արձագանքներ:

 

«Շատ շնորհակալ ենք ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանին և Մ.Սարյանի տուն-թանգարանի ղեկավարությանը համագործակցելու և նմանօրինակ միջոցառում կյանքի կոչելու համար»: - Սփյուռքի բաժին ՀՀ կրթգիտնախ. 

 

«Անսահաման շնորհակալ եմ եւ երախտապարտ այս հրաշալի գաղափարին համար, որ մեծ թիւով արուեստասէր հասարակութիւնը դպրոցականներէն մինչեւ չափահաս սերունդը սորվելիք ունի Արուեստագէտի կեանքին եւ գործերուն մասին...»: - Զարմինէ Պօղոսեան

 

«Ուրբաթ 22 Մարտ 2019-ին, Հ.Բ.Ը.Մ.-ի «Մ.Սարեան» ակադեմիայի վարչութիւնը կազմակերպեց իւրայատուկ ձեռնարկ մը։ Տեսանիւթի շնորհիւ Սարեանի աշակերտները առցանց այցելեցին «Մարտիրոս Սարեան»-ի տուն թանգարանը եւ մօտէն ծանօթացան Մեծ Վարպետի արուեստին։ Ձեռնարկի աւարտին ներկաները յայտնեցին իրենց տպաւորութիւնները ընդհանրապէս հայկական նկարչութեան եւ յատկապէս Մարտիրոս Սարեանի ստեղծագործութիւններու մասին։ Շնորհակալութիւն կը յայտնենք  AVC-ին այս գնահատելի եւ տպաւորիչ աշխատանքին համար»: - «Մ.Սարեան» ակադեմիայի վարչութիւն

 

Մաս 1. «Հեքիաթներ և երազներ»

https://www.youtube.com/watch?v=whjbVZqiuK0

 

Մաս 2. «Հայաստանը Սարյանի արվեստում»

https://www.youtube.com/watch?v=d2fRgztRKRw

 

Մաս 3. «Արևելյան շրջանը»

https://www.youtube.com/watch?v=omAIE9VhcYQ