login
Հոդվածներ
ՀԲԸՄ ՀՎՀ․ Հայաստանի աշխարհաքաղաքական մարտահրավերների շուրջ առցանց հանդիպում-քննարկում 08/13/2026

ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) վերջերս ԱՐՓԱ ինստիտուտի հետ համատեղ անցկացրեց առցանց հանդիպում-քննարկում՝ «Սցենարի վրա հիմնված ռազմավարական պլանավորում» դասընթացի շրջանակում։ Միջոցառումը, որը համախմբել էր ոլորտի առաջատար գիտնականների և փորձագետների, ցույց տվեց, թե ինչպես կարող են կառուցվածքային սիմուլյացիաները նպաստել ռազմավարական մտածողության զարգացմանն ու որոշումների կայացմանը բարդ և արագ փոփոխվող պայմաններում։

 

2026 թ. մայիսի 9-ին անցկացված քննարկմանը մասնակցում էին աշխարհաքաղաքականության, անվտանգության քաղաքականության, տարածաշրջանային և միջազգային հարաբերությունների ոլորտների փորձագետներ, որոնք ներկայացրին ակադեմիական և պետական կառավարման ոլորտների տարբեր տեսակետներ։ Միջոցառմանը մասնակցեցին նաև տարբեր խմբերի դասընթացների մասնակիցներ և ոլորտի մասնագետներ։ Սիմուլյացիայի հիմնական հարցը քննարկվեց երկու փուլով՝ հնարավորություն տալով անդրադառնալ Հայաստանի երկարաժամկետ ռազմավարական առավելություններին, համապատասխան ռազմավարությունների մշակմանը և անորոշ պայմաններում խաղաղության պահպանման մոտեցումներին։

 

Գործնական սիմուլյացիայի կենտրոնացումը Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրն էր, սակայն դասընթացը ներկայացնում է սցենարի վրա հիմնված ռազմավարական պլանավորման սկզբունքներն ու մեթոդները։ Համադրելով վերլուծական գործիքները գործնական վարժությունների հետ՝ զարգանում են ռազմավարական մտածողության և որոշումների կայացման հմտությունները, որոնք կիրառելի են տարբեր մասնագիտական ոլորտներում։

 

Դասընթացի հեղինակներ դոկտ. Ալիսոն Աստորինո-Կուրտուան (NSI-ի գլխավոր վերլուծաբան և գործադիր փոխնախագահ) և դոկտ. Հրայր Կաբայանը (Լոուրենս Լիվերմորի ազգային լաբորատորիայի գիտնական) մշակել են մեթոդ, որի միջոցով մասնակիցները կկարողանան վերլուծել, գնահատել և մշակել փոփոխվող պայմաններում կայուն ռազմավարություններ։

 

Դասընթացը հետաքրքրել է նաև այն կազմակերպություններին, որոնք ցանկանում են իրենց աշխատակազմում զարգացնել այս կարողությունները։ Մի շարք կազմակերպություններ մասնակցել են որպես խմբեր՝ համագործակցային միջավայրում ուսումնասիրելու սցենարների վրա հիմնված պլանավորման հնարավորությունները։

 

Իմանալ ավելին «Սցենարի վրա հիմնված ռազմավարական պլանավորում» դասընթացի մասին այստեղ։
 

Կարող եք նաև ընթերցել ԱՐՓԱ ինստիտուտի հրապարակած «Հայաստանի անվտանգությունն ու ժողովրդավարական ուղին» զեկույցը։