login
Հոդվածներ
Ավելի քան 40 000 ընթերցող, և մեր համայնքը շարունակում է աճել. Հայաստանն ավելի մոտ է ՀԲԸՄ ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլ․ գրքերի շնորհիվ 07/09/2026

Պատկերացրեք՝ Հայաստան այցելելիս ձեռքի տակ ունեք անձնական ուղեցույց, որի մեջ ներկայացված են պատմամշակութային հուշարձաններ, տեսարժան վայրեր և բառապաշար, որն օգտակար է զբոսաշրջիկներ համար։

 

Շատ զբոսաշրջիկներ աշխարհի տարբեր երկրներից ժամանում են Հայաստան։ ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հայագիտության տարածման և երկիրը բացահայտելու նպատակով հրատարակել է ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերը, որոնք արդեն ունեն ավելի քան 40,000 ընթերցողներ։

 

2014 թվականին «Հայկական լեռնաշխարհ» մուլտիմեդիա էլեկտրոնային գրքի հրապարակումից հետո ՀՎՀ-ն առաջարկել է նոր մոտեցում հայագիտության ուսումնասիրման ոլորտում։ Որպես նորարարական կրթական նախաձեռնություն՝ ծրագիրը ժամանակի ընթացքում վերածվել է թվային հարուստ գրադարանի, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ Հայաստանի պատմությանը, մշակույթին, բնաշխարհին և քաղաքային կյանքին։

 

«Հայկական լեռնաշխարհ» էլեկտրոնային գիրքը համապարփակ ուղեցույց է, որը ներկայացնում է տարածաշրջանի բնաշխարհը, պատմությունն ու մշակութային ժառանգությունը։ Այն տեղեկություններ է պարունակում նաև լեռների, հնագույն վանքերի և հնագիտական հուշարձանների մասին։

 

Ամենապահանջված հրատարակություններից է «Բացահայտենք Երևանը. հայացք դեպի քաղաքի անցյալը և ներկան» ինտերակտիվ էլեկտրոնային գիրքը, որում ներկայացված է Հայաստանի մայրաքաղաք Երևանի պատմությունը, ճարտարապետությունը, մշակութային և քաղաքաշինական զարգացումը։ Զբոսաշրջիկների համար նախատեսված ուղեցույցում ներառված են նաև քաղաքային զբոսանքների և արշավների երթուղիներ, որոնց միջոցով կարելի է առավել արդյունավետ կազմակերպել այցելությունը։

 

Հաջորդը «Վայոց ձոր» էլեկտրոնային գիրքն է, որում ներկայացված են Վայոց ձորի մարզի պատմամշակութային հուշարձանները, տեսարժան վայրերը, ավանդույթները, խոհանոցը, փառատոները և արկածային տուրիզմի հնարավորությունները։ Այստեղ կարելի է գտնել անհրաժեշտ բոլոր տեղեկությունները, ինչպես նաև օգտակար խորհուրդներ ուղևորությունը նախապես և ճիշտ ծրագրելու համար:

 

«Կումայրիից մինչև Գյումրի» էլեկտրոնային գիրքը վիրտուալ ուղեցույց է դեպի Հայաստանի մշակութային մայրաքաղաքը՝ ներկայացնելով քաղաքի պատմությունը և ժառանգությունը։

 

Բոլոր էլեկտրոնային գրքերը անվճար են և հասանելի են յոթ լեզուներով։

 

Մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն իրենց ներդրումն ունեն ՀՎՀ-ի գլխավոր առաքելության իրականացման գործում՝ հայկական կրթությունը հասանելի դարձնելով ավելի լայն լսարանի համար։

 

Եթե ամռանը պատրաստվում եք բացահայտել Հայաստանը, ապա ՀՎՀ-ի էլեկտրոնային գրքերը կարող են դառնալ ձեր ճանապարհորդության լավագույն ուղեցույցը։

 

Ներբեռնել այստեղ