login
Հոդվածներ
Քարդաշյան քույրերը ծանոթանում են ՀՎՀ-ի ծրագրերին 10/10/2019

2019թ. հոկտեմբերին Քիմ և Քորթնի Քարդաշյաններն այցելեցին ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակ, որտեղ միության ծրագրերից բացի, ծանոթացան ՀՎՀ-ի կրթական ծրագրերին և էլ. գրքերին:

 

ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ. Երվանդ Զորյանը խոսեց ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի գործունեության և կրթական առցանց հարթակի մասին: «Առցանց կրթության միջոցով մենք հասանելի ենք դառնում սփյուռքի հայկական համայնքների և աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց համար՝ նրանց տալով հայոց լեզու, պատմություն և մշակույթ սովորելու բացառիկ հնարավորություն»,-ասաց նա:

 

Հյուրերին հատկապես հետաքրքրեց հայերենի նոր դասընթացը՝ հագեցած անիմացիաներով և մուլտիմեդիա ռեսուրսներով: ՀՎՀ-ի երկու ուսանող, ովքեր ներկա էին հանդիպմանը, ցուցադրեցին առցանց դասընթացի նոր ինտերակտիվ լուծումները և խոսեցին իրենց փորձառության մասին:

 

Դոկտ. Զորյանը ներկայացրեց նաև ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլ. գրքերը, որոնք նույնպես աչքի են ընկնում մուլտիմեդիա հարուստ բովանդակությամբ՝ տեսանյութեր, ձայն, նկարներ, ինտերակտիվ քարտեզներ և այլն: 

 

Քիմ և Քորթնի Քարդաշյանները, բարձր գնահատելով ՀՎՀ-ի գործունեությունը, ցանկություն հայտնեցին հայերեն սովորել և սովորեցնել իրենց ընտանիքի անդամներին: