card
login
Հոդվածներ
Հայոց ցեղասպանության հիշատակումը ՀՎՀ-ում 04/24/2016

ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի համար ապրիլն ամբողջ աշխարհի միլիոնավոր հայերին միավորելու և Հայոց ցեղասպանությունը հիշատակելու ամիսն է: ՀՎՀ-ն իր աշխարհասփյուռ և ընդարձակ լսարանի համար կազմակերպեց «Ոգեկոչում և երախտագիտություն» խորագիրը կրող սոցիալ-մշակութային հանդիպումը՝ մասնակիցներին ներկայացնելով ցեղասպանությունը վերապրածների պատմությունները և ականատեսների վկայությունները, ինչպես նաև հայերի կյանքը ցեղասպանությունից առաջ և հետո:

Ապրիլի 28-ին և 29-ին ավելի քան 60 ուսանող ՀՎՀ օնլայն ուսուցիչների հետ միասին վիրտուալ այցելություն կատարեցին Ցեղասպանության թանգարանում՝ շրջելով ցուցասրահներով և վիրտուալ ծաղիկ դնելով ի հիշատակ ցեղասպանության զոհերի: Հանդիպման ընթացքում ուսանողները տեղեկացան ցեղասպանության ընթացքում իրականացված մարդասիրական գործունեության մասին: Մարդասիրության այս հուզիչ պատմությունները զուգահեռվեցին հերոսական պատմությունների հետ, որոնք ներկայացվեցին «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում (այսուհետ՝ ամենամյա) ապրիլի 24-ին Երևանում:

ՀՎՀ-ն այս պատմական իրողության շուրջ համախմբեց նաև հայկական մի շարք համայնքների դպրոցներին և կենտրոններին: Օնլայն միջոցառմանը մասնակցեցին Շարժայի Օհանեսյան հայկական դպրոցի, Դեթրոյթի ՀԲԸՄ Ալեք և Մարի Մանուկյան դպրոցի, Սան Պաուլոյի Հայ Ազգային Դուրյան վարժարանի, Դալլասի Սուրբ Սարգիս դպրոցի աշակերտները: