login
Հոդվածներ
«ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի» համայնքի ներկայացուցիչները բացահայտում են ՀՎՀ-ն 10/24/2016
2016 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանի «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի» ուսանողներին ներկայացվեցին ՀՎՀ-ի կոնցեպցիան և ծրագրերը: «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոնի» համայնքի ներկայացուցիչները, հայաստանյան և արտերկրի ուսանողները և գիտաշխատողները, որոնք սովորում են Հայաստանի տարբեր համալսարաններում և մասնակցում են տարբեր տեսակի նախաձեռնություններին` հետաքրքիր միջոցառումներին, հանդիպումներին, մասնագիտական աշխատաժողովներին, մեծ սիրով ւ պատրաստակամությամբ մասնակցեցին ՀՎՀ-ի պրեզենտացիային` բացահայտելով ծրագրի առավելություններն ուհիմնախնդիրները։ ՀՎՀ-ի կրթական ծրագրի համակարգող Մարինա Խաչատուրյանը խոսեց ՀՎՀ ծրագրի մասին և ներկայացրեց առցանց (օնլայն) կրթության առավելությունները։ Տիկին Խաչատուրյանի ելույթն արժանացավ ջերմ ընդունելության «ՀԲԸՄ Վահե Կարապետյան կենտրոն»-ում: Կենտրոնի անդամները մեծ ոգևորությամբ հետևեցին ծրագրի ընձեռած հնարավորություններին` հատկապես մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի շարքին։ Հանդիպման ավարտին նրանք ուրախացան` տեղեկանալով, որ ՀՎՀ-ն նվեր էր պատրաստել իրենց համար` մեկ անվճար դասընթացի հնարավորություն ընձեռելով յուրաքանչյուր ուսանողի։ Հանդիպումը նոր համագործակցության հիմք դրեց համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք խոստացան ՀՎՀ-ն ներկայացնել իրենց երկրներում և կազմակերպություններում` այդպիսով նպաստելով ՀՎՀ-ի գործունեությանը։