login
Հոդվածներ
ՀՎՀ-ի հանդիպումը «CPA» կազմակերպության հետ Փարիզում 20 նոյեմբեր, 2015 11/20/2015
2015 թվականի նոյեմբերին Փարիզ կատարած այցի շրջանակներում ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը հյուրընկալվեց «Հայ արհեստավարժ մասնագետների խումբ» (CPA) կազմակերպության հերթական հանդիպմանը: Հանդիպումը սկսվեց կազմակերպության հիմնադիր ղեկավար պարոն Էրիկ Դադյանի բացման խոսքով: Վերջինս հանդիպմանը ներկա գտնվողներին ներկայացրեց դոկտոր Զորյանին և նրա ծավալած գործունեությունը: Հանդիպման ձևաչափը բաց և անկեղծ քննարկման մթնոլորտ ստեղծեց: Հանդիպմանը ներկա հայ մասնագետները հնարավորություն ունեցան ծանոթանալու դոկտոր Երվանդ Զորյանի մասնագիտական փորձառությանը, որից հետո իրենց հետաքրքրող հարցերը ուղղեցին պարոն Զորյանին: Դոկտոր Զորյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց մասնավորապես ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համալսարանի փորձառության վրա: Նրա խոսքը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների մոտ, և շատերը հանդես եկան ՀՎՀ-ի հետագա ծրագրերի վերաբերյալ բազում առաջարկներով: Այս հանդիպումը մեծ ոգևորություն առաջացրեց կազմակերպության անդամների մոտ: Վերջիններս պատրաստակամություն հայտնեցին ՀՎՀ-ի մասին տեղեկատվություն տարածել իրենց համայնքներում: Հանդիպումն ավարտվեց գնահատանքի և շնորհակալության ջերմ խոսքերով: Մասնակիցները իրենց երախտագիտությունը հայտնեցին ՀՎՀ-ին իր հայանպաստ գործունեության համար և մեծ պատրաստակամություն ցուցաբերեցին նպաստելու ՀՎՀ-ի վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանը Փարիզի հայ համայնքում: