card
login
Շախմատային համահայկական համայնք

2020թ. հունիսի 8-26-ը ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի նախաձեռնությամբ տեղի ունեցավ Շախմատի համահայկական առաջին առցանց մրցաշարը: Համավարակի պատճառով մեկուսացման պայմաններում գտնվող միլիոնավոր հայ ուսանողներ և շախմատիստներ ձգտում էին կապեր հաստատել նմանատիպ հետաքրքրություններ ունեցող հայերի հետ։ ՀՎՀ-ն իր բազմամյա փորձառությամբ կարող էր ստեղծել այդպիսի մի միջավայր։
 

Մրցաշարի 520 մասնակիցները ներկայացնում էին 36 երկիր և 5 տարածաշրջան՝ Ամերիկա, Հայաստան և Արցախ, Եվրոպա, Միջին Արևելք և Աֆրիկա, Ասիա և Օվկիանիայի երկրներ։ Մրցաշարի հաղթողի տիտղոսը վիճարկեցին տարածաշրջանային կիսաեզրափակիչների և եզրափակչի երեք տուրերի հաղթողները: Մրցախաղերի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան հետևելու ՀՎՀ-ի շախմատի մուլտիմեդիա առցանց դասընթացներին և շախմատի հայ չեմպիոնների հետ շախմատային առցանց դասեր անցկացնել՝ իրենց շախմատային հմտությունները զարգացնելու և խաղերին նախապատրաստվելու համար: Երեք մրցանակակիրների անունները հայտարարվեցին մրցաշարի փակման առցանց արարողության ընթացքում.
 

• 1-ին մրցանակակիր՝ Սարգիս Սարգսյան, 16 տարեկան, Վանաձոր, Հայաստան,
• 2-րդ մրցանակակիր՝ Քըրք Ղազարյան, 14 տարեկան, Կալիֆոռնիա, ԱՄՆ,
• 3-րդ մրցանակակիր՝ Տիգրան Արզումանյան, 16 տարեկան, Գորիս, Հայաստան։


Կիսաեզրափակչի և եզրափակչի հաղթողները պատվոգրեր և հատուկ նվեր քարտեր ստացան ՀԲԸՄ ՀՎՀ-ի կողմից: Փակման արարողությանը մասնակցում էին նաև 23 հայազգի անվանի գրոստմայստերներ ամբողջ աշխարհից։ Ավարտին շախմատի Եվրոպայի կանանց թիմային չեմպիոն, գրոստմայստեր Էլինա Դանիելյանը և Ռուսաստանի կանանց արագ շախմատի չեմպիոն Կարինա Համբարձումովան կայծակնային շախմատի երկու առցանց պարտիա խաղացին:
 

Մրցաշարի անցկացման նպատակը ոչ միայն նոր հայ տաղանդների բացահայտումն էր, այլ նաև, որն առավել կարևոր էր, ստեղծել հայ շախմատասերների գլոբալ համայնք։ Այսօր էլ ՀՎՀ-ն շարունակում է ակտիվ պահել վիրտուալ այս հարթակը՝ առաջարկելով շախմատային հմտությունների զարգացման և հաղորդակցային կապերի ստեղծմանն ուղղված նոր գաղափարներ ու ծրագրեր:

Մուտք գործել հարթակ