login
Հայկական ճարտարապետության ներածություն – մաս 2
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Հայկական ճարտարապետությունը համաշխարհային մշակույթի բաղկացուցիչն է ոչ միայն իր հուշարձաններով, այլև համաշխարհային ճարտարապետության զարգացման մեջ ունեցած դարաստեղծ նշանակությամբ: Դասընթացը բաղկացած է 8 դասից և ներկայացնում է միջնադարյան և ժամանակակից հայկական ճարտարապետության մանրամասն նկարագրությունը: Դասընթացը մատչելի է մեծ լսարանի համար: Դասընթացը իր դրույթներով հիմնվում և զարգացնում է Թորոս Թորամանյանի հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված աշխատությունների, ինչպես նաև Վ. Մ. Հարությունյանի մշակած հայկական ճարտարապետության առաջին դասագրքի տեսակետները:

Ուսումնական շրջանի օրացույց

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ձմեռ 2024

դեկտեմբեր 8 (ուրբաթ) – դեկտեմբեր 23 (կիրակի), 2023թ.

հունվար 8 (երկուշաբթի) – մարտ 12 (երեքշաբթի)

Գարուն 2024

մարտ 8 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)

ապրիլ 1 (երկուշաբթի) – հունիս 4 (երեքշաբթի)

Ամառ 2024

հունիս 7 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)

հուլիս 1 (երկուշաբթի) – սեպտեմբեր 3 (երեքշաբթի)

Աշուն 2024

սեպտեմբեր 6 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)

հոկտեմբեր 7 (երկուշաբթի) – դեկտեմբեր 10 (երեքշաբթի)

Թեմաները

  • Հայկական ճարտարապետության միջնադարյան դպրոցներ;
  • Հայկական ճարտարապետությունը ուշ միջնադարում;
  • Քաղաքաշինությունը և ճարտարապետությունը նոր ժամանակաշրջանում (19-րդ դ.);
  • Խորհրդահայ ճարտարապետությունը հիմնադրման փուլում և երկրորդ աշխարհամարտի տարիներին (1920-1945 թթ.);
  • Հայկական ճարտարապետությունը երկրորդ աշխարհամարտի ավարտից մինչև անկախության հռչակումը;
  • Հայկական ճարտարապետությունը անկախության տարիներին;
  • Հայկական գաղթավայրերի ճարտարապետությունը:

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ծանոթ կլինեն միջնադարյան և ժամանակակից հայկական ճարտարապետության և ճարտարապետական հուշարձանների հետ: Հայկական ճարտարապետության պատմության նշանակալից իրադարձությունների ժամանակագրությունը կօգնի ուսանողներին գիտելիքներ ձեռքբերել յուրաքանչյուր պատմական շրջանի ճարտարապետական զարգացումների վերաբերյալ:

Դասացուցակը

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8 (օնլայն տեքստերի և մուլտիմեդիա միջոցների օգտագործում)
Անհատական և խմբային աշխատանքներ
Հարցումներ

Շաբաթ 3

Անհատական աշխատանքի հանձնում

Շաբաթ 7

Խմբային աշխատանքի հանձնում

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
25% -անհատական աշխատանք
25% -խմբային աշխատանք
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչներ

teacher
Օվսաննա Ճորոխյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն բոլոր առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական պատմական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, հայ և օտարազգի հեղինակների ուսումնասիրությունների, բազմալեզու աշխատությունների և հրապարակումների հիման վրա:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են համալսարանական և մինչհամալսարանական ուսանողների, միջնակարգ դպրոցների պատմության ուսուցիչների, Հայաստանի և Սփյուռքի չափահաս անձանց համար:

Դասընթացի գրականության ցանկը

  • Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմություն, հտ. 1 և 2, Երևան, 1942 և 1948
  • Թ. Թորամանյան, Զվարթնոց, Գագկաշեն, Երևան, 1984
  • Հ. Խալփախչյան, Հայկական ճարտարապետության համընդհանուր պատմություն 12 հատորով, հտ. 3, Լենինգրադ-Մոսկվա, 1966, էջ 197-299 (ռուսերեն)
  • Հ. Խալփախչյան, Միջնադարյան Հայաստանի աշխարհիկ ճարտարապետությունը, Երևան, 1971 (ռուսերեն)
  • Հայկական ճարտարապետության պատմություն 6 հատորով, հտ. 1, 2 և 3, Երևան, 1996, 2002 և 2004
  • Մ. Հասրաթյան, Վաղքրիստոնեական հայկական ճարատարապետություն, Մոսկվա, 2000 (ռուսերեն և անգլերեն)
  • Ն. Տոկարսկի, Հայկական ճարտարապետություն (IV-XIV դ.դ.), Երևան, 1961 (ռուսերեն)
  • Վ.Մ. Հարությունյան, Հայկական հուշարձաններ, Բեյրութ, 1975 (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն)
  • Վ.Մ. Հարությունյան, Հայկական ճարտարապետության պատմություն , Երևան, 1992
  • Ս.Խ. Մնացականյան, Հայկական գավիթների ճարտարապետությունը, Երևան, 1952 (ռուսերեն)
  • Ս.Խ. Մնացականյան, Հայաստանի և Բյուզանդիայի խաչագմբեթ հորինվածքները V-VIIդ.դ.,Երևան, 1989 (ռուսերեն)
  • Ս.Ս. Մնացականյան, Հայկական վաղմիջնադարյան մեմորիալ հուշարձանները, Երևան, 1982
  • Ա. Սահինյան, Գառնիի անտիկ կառույցները, Երևան, 1988 (հայերեն և ռուսերեն)
  • Ա. Սահինյան, Քասաղի բազիլիկայի ճարտարապետությունը, Երևան, 1955
  • Պ. Կունեո, Հայկական ճարտարապետություն, հտ. 1 և 2, Հռոմ, 1988 (իտալերեն)