login
Արևմտահայերենի նախա-միջանկյալ մակարդակ
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Դասի հիմնական նպատակը ուսանողների գիտելիքները կատարելագործելն է՝ արևմտահայերենի քերականական, բառագիտական և հնչյունաբանական կանոնները սովորեցնելով: Այս ուսումնական շրջանում ուսանողները կսովորեն ձայնավորների և երկհնչյունների հնչյունափոխության կանոնները, թվի կազմությունը, ածականների համեմատական աստիճանները, քանակական և դասական թվականները, ինչպես նաև բայի դիմավոր ձևերը: Ուսանողները կշարունակեն զարգացնել իրենց գրելու, կարդալու, խոսելու և լսելով ըմբռնելու կարողությունները:

Ուսումնական շրջանի օրացույց 2025

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձմեռ 2025դեկտեմբեր 6 (ուրբաթ) – դեկտեմբեր 22 (կիրակի), 2024թ.հունվար 6 (երկուշաբթի) – մարտ 11 (երեքշաբթի)
Գարուն 2025մարտ 7 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)ապրիլ 7 (երկուշաբթի) – հունիս 10 (երեքշաբթի)
Ամառ 2025հունիս 6 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)հուլիս 7 (երկուշաբթի) – սեպտեմբեր 9 (երեքշաբթի)
Աշուն 2025սեպտեմբեր 5 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)հոկտեմբեր 6 (երկուշաբթի) – դեկտեմբեր 9 (երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային)-1 - 2 ժամ
  • Քննարկումներ-2-3 ժամ
  • Հարցումներ, առաջադրանքներ - 2-3 ժամ
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 5-8 ժամ

Մասնակիցները պետք է.

  • հաղորդակցվեն իրենց դասընկերների հետ և քննարկումներ ունենան ֆորումների, չաթ-հաղորդագրությունների միջոցով, մասնակցեն աուդիո/վիդեո կոնֆերանսներին,
  • ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
  • աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարq:

Թեմաները

  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, ցուցական դերանունները, անկանոն հոգնակի գոյականների կազմությունը, պարզ և բարդ բառերը, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար;
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, հարցական դերանունները, շաղկապները, գոյականի հոլովները, բարդ բառերը, նախածանցները, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար;
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, չափ ու քանակի մակբայները, սեռական-տրական հոլովը, ածանցավոր բառերը, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար;
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, վաղակատար ներկա ժամանակաձևը, ժխտական խոնարհումը, սեռական հոլովի վերջավորությունները, ուղղագրությունը և արտասանությունը, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար;
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, բաղաձայնների ուղղագրությունը և արտասանությունը, սեռական-տրական հոլովը, հարաբերական դերանունները, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար;
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, վաղակատար անցյալ ժամանակաձևի դրական և ժխտական խոնարհումները, բացառական հոլովը, բաղաձայնների ուղղագրությունը, դարձվածքներ, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար;
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, վաղակատար ներկա ժամանակաձևի դրական և ժխտական խոնարհումները, գործիական հոլով, բաղաձայնների ուղղագրությունը, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար;
  • թեմատիկ բառեր, բառակապակցություններ, արտահայտություններ, նախադասություններ, վաղակատար անցյալ ժամանակաձևի դրական և ժխտական խոնարհումները, գոյականի հոլովների կրկնություն, բաղաձայնների ուղղագրությունը, երկխոսություններ, տեքստեր, վարժություններ, բառապաշար։

Ուսուցման արդյունքները

Արևելահայերենի դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կկարողանան կիրառել թեմատիկ բառերը, բառակապակցությունները, արտահայտությունները և նախադասությունները։ Լեզվական տարբեր տարրերի՝ անկանոն հոգնակի գոյականների, պարզ և բարդ բառերի և ցուցական դերանունների միջոցով կբարելավեն հայերենի իմացությունը։ Ապա կանդրադառնան հարցական դերանուններին, շաղկապներին և կուսումնասիրեն ավելի բարդ կառույցներ՝ չափ ու քանակի մակբայներով, գոյականի հոլովներով և ածանցավոր բառերով։ Երկխոսությունների, տեքստերի և վարժությունների միջոցով կամրապնդեն գիտելիքները և կընդլայնեն բառապաշարը։

Դասացուցակը

Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ.
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8
Հարցումներ և առաջադրանքներ

Շաբաթ 1-16

Հարցաշարեր և առաջադրանքներ երկարատև ընթացքով դասընթացներում

Շաբաթ 4

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

Միջանկյալ քննություն երկարատև ընթացքով դասընթացներում

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Շաբաթ 16

Ավարտական քննություն երկարատև ընթացքով դասընթացներում

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն
Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչներ

teacher
Զեփյուռ Խպլիկյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և առցանց քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, լսողական վարժություններով։ Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և կփոխանակեն տեղեկատվություն: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել առցանց նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները: Առցանց նյութերը կազմված են հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա:

Դասընթացի գրականության ցանկը

  • Կ․ Առաքելյան «Դիւրուն Հայերէն 1,2,3» [Դյուրին հայերեն 1,2,3] (Բեյրութ, 2007).
  • Հ․ Չոլաքյան «Արեւմտահայերէնի քերականութիւն. կանոնակարգ եւ խնդիրներ» Ա. եւ Բ. գիրք, [Արևմտահայերենի քերականություն. կանոնակարգ և խնդիրներ» 1-ին և երկրորդ հատորներ] (Երևան, 2017)
  • Հիլդա Գալֆայան-Փանոսյան «Արեւմտահայ Գրական Լեզուի Ուսումնական Ձեռնարկ» [Արևմտահայ գրական լեզվի ուսումնական ձեռնարկ] (Երևան, 2009).
  • Զ․ Մելքոնյան «Գործնական Քերականութիւն Արդի Հայերէն Լեզուի» [Արդի հայերենի գործնական քերականություն] (Բեյրութ, 1981).
  • Գնել արքեպիսկոպոս Ճէրէճեան, Փարամազ Կ. Տօնիկեան. «Հայոց Լեզուի Նոր Բառարան» [Հայոց լեզվի նոր բառարան, 2 հատորներ] (Բեյրութ, 1992)