login
Արևմտահայերենի սկսնակ մակարդակ
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Ուսանողը կճանաչի հայոց տառերը, կսովորի կարդալ և գրել արևմտահայերեն: Սահմանափակ բառապաշարի օգնությամբ կկարողանա կազմել հաստատական և ժխտական նախադասություններ, կսովորի բայի ներկա, անցյալ կատարյալ և ապառնի ժամանակաձևերը, նաև կկարդա տարբեր թեմաներով երկխոսություններ և տեքստեր: Յուրաքանչյուր դասի վերջում ուսանողը կկատարի ուսուցողական վարժություններ:

Ուսումնական շրջանի օրացույց

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ձմեռ 2024

դեկտեմբեր 8 (ուրբաթ) – դեկտեմբեր 23 (կիրակի), 2023թ.

հունվար 8 (երկուշաբթի) – մարտ 12 (երեքշաբթի)

Գարուն 2024

մարտ 8 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)

ապրիլ 1 (երկուշաբթի) – հունիս 4 (երեքշաբթի)

Ամառ 2024

հունիս 7 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)

հուլիս 1 (երկուշաբթի) – սեպտեմբեր 3 (երեքշաբթի)

Աշուն 2024

սեպտեմբեր 6 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)

հոկտեմբեր 7 (երկուշաբթի) – դեկտեմբեր 10 (երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային)-1 - 2 ժամ
  • Քննարկումներ-2-3 ժամ
  • Հարցումներ, առաջադրանքներ - 2-3 ժամ
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 5-8 ժամ

Մասնակիցները պետք է.

  • հաղորդակցվեն իրենց դասընկերների հետ և քննարկումներ ունենան ֆորումների, չաթ-հաղորդագրությունների միջոցով, մասնակցեն աուդիո/վիդեո կոնֆերանսներին,
  • ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
  • աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարգ:

Թեմաները

  • հնչյուն-տառ-բառ, թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, ձայնավորներ և բաղաձայններ, նախադասություններ, դերանուններ, «լինել» բայի ներկա ժամանակ, երկխոսություններ, բառապաշար
  • հնչյուն-տառ-բառ, թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, ձայնավորներ և բաղաձայններ, նախադասություններ, գոյականի հոգնակի թիվ , ներկա ժամանակ, երկխոսություններ, բառապաշար,
  • հնչյուն-տառ-բառ, թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, բառերի ուղղագրություն, երկխոսություններ, բառապաշար,
  • հնչյուն-տառ-բառ, թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, անձնական դերանուն, հոդեր, երկխոսություններ, բառապաշար,
  • հնչյուն-տառ-բառ, թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, անցյալ ժամանակ, թվեր, երկխոսություններ, բառապաշար,
  • հնչյուն-տառ-բառ, թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, ցուցական դերանուններ երկխոսություններ, բառապաշար,
  • նչյուն-տառ-բառ, թեմատիկ բառեր, բառակապակցություններ, հաղորդակցական արտահայտություններ, նախադասություններ, ուղղագրություն, ապառնի ժամանակ, երկխոսություններ, բառապաշար:

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կիմանան հայոց այբուբենի բոլոր տառերը և դրանց հնչյունները: Նրանք կկարողանան հասկանալ և օգտագործել  առօրյա պարզ արտահայտություններ՝ ներկայացնելով իրենք իրենց և ուրիշներին, ինչպես նաև տալ հարցեր և պատասխանելհարցերին:

Դասացուցակը

Կանոնավոր ծրագրի ընտրության դեպքում ուսումը կկազմակերպվի շաբաթական մեկ դաս ձևաչափով և դասընթացը կավարտվի 9 շաբաթում՝ ներառյալ ծանոթացման շաբաթը։ Երկարատև ծրագրի ընտրության դեպքում ուսումը կկազմակերպվի հետևյալ ձևաչափով՝ մեկ դաս երկու շաբաթում և դասընթացը կավարտվի 16 շաբաթում՝ ներառյալ ծանոթացման շաբաթը։

 

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ. ուսանողները ծանոթանում են դասընթացի կրթական առցանց տիրույթին և պահանջներին, լրացնում են իրենց անձնական էջը (profile), ներկայանում միմյանց, մասնակցում են ծանոթացման ֆորում -քննարկմանը և առցանց հանդիպմանը, ինչպես նաև որոշում են իրենց ճիշտ ժամային գոտին։

 

Շաբաթ 1-8

Դաս 1-8
Առաջադրանքներ և վարժություններ

Շաբաթ 1-16

Դաս 1-16
Առաջադրանքներ և վարժություններ (երկարատև ծրագիր/slow mode)

 

Շաբաթ 4

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

Միջանկյալ քննություն (երկարատև ծրագիր/slow mode)

 

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Շաբաթ 16

Ավարտական ​​քննություն (երկարատև ծրագիր/slow mode)

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

 

Օնլայն ուսուցիչներ

teacher
Զեփյուռ Խպլիկյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա:

Դասընթացի գրականության ցանկը

  • Կ. Առաքելյան, «Դիւրին Հայերեն 1,2,3», (Բեյրութ, 2007)
  • Հ. Չոլաքյան, «Արևմտահայերենի քերականություն. կանոնակարգ և խնդիրներ» 1. և 2 հատորներ, (Երևան,2017
  • Հիլդա Գալֆայան-Փանոսյան, «Արևմտահայ Գրական Լեզվի Ուսումնական Ձեռնարկ», (Երևան, 2009)
  • Զ. Մելքոնյան, «Արդի Հայերենի Գործնական Քերականություն», (Բեյրութ, 1981)
  • Տոնիկյան ,«Հայոց Լեզվի Նոր Բառարան»,(Բեյրութ 1992)