login
Հայացք ներսից
«Սա հենց այն փորձն էր, որը ես փնտրում էի» 11/07/2022

Նինա Ֆրոնջյանը, մեծանալով ԱՄՆ Վիսկոնսին նահանգի Ռասին քաղաքում ապրող մի հայկական ընտանիքում և շրջապատված լինելով հայկական փոքրաթիվ, բայց բավականին ակտիվ համայնքով, կարողանում էր խոսել հայերեն, բայց շուտով հասկացավ, որ դա շատ քիչ է հայերենի իր իմացությունն ավելի բարելավելու համար։

 
«Ես միշտ ցանկանում էի  էլ ավելի զարգացնել  հայերենի իմ հմտությունները և ուսումնասիրել տարբեր առարկաներ իմ մայրենի լեզվով», - ասում է նա:

 
Այն բանից հետո, երբ իր ընկերուհին գրեց արևմտահայերենի իր առցանց ուսումնասիրությունների հոդվածը, նա տեղեկացավ Հայկական վիրտուալ համալսարանի մասին և անմիջապես գրանցվեց դասերին: «Սա հենց այն  էր, ինչ ես փնտրում էի»:

 
Որոշ ժամանակ անց Նինան ավարտեց արևմտահայերենի բոլոր դասընթացները, որոնք  առաջարկում էր ՀՎՀ-ն: Այնուհետև շարունակեց ուսումը՝ անցնելով հայ երաժշտության պատմության դասընթացները, որոնք դասավանդվում էին արևմտահայերենով։

 
«Ուղղակի կասեմ, որ եթե ուզում եք հայերեն սովորել, կամ գուցե մի փոքր հայերեն գիտեք, բայց ուզում եք ավելի զարգացնել լեզվի ձեր իմացությունը, բաց մի թողեք այս հնարավորությունը: ՀՎՀ-ի դասերը եզակի հնարավորություն են տալիս բարելավելու՝ խոսելու, կարդալու և խոսակցական հմտությունները հայերենով՝ միաժամանակ օգնելով զգալ, որ մենակ չեք այս գործում»,-ավելացնում է Նինան:

 
Տեսանյութը արևմտահայերենով դիտելու համար սեղմեք այստեղ։