login
Հայացք ներսից
Այս ամենը սիրո մասին է 12/11/2014

Էլիզիա Սարգսյանը հանդիպեց Հայաստանում ծնված իր ամուսնուն աշխատավայրում, ԱՄՆ-ի Օհայո նահանգում, և նրանք ամուսնացան 2005 թվականին: Թեև Էլիզիան հայ չէ, բայց նա շատ հետաքրքվեց հայկական մշակույթով և պատմությամբ: Իր երկու աղջիկների ծնունդից հետո նա որոշեց սովորել լեզուն:


«Լեզուն սովորելը ինձ համար շատ կարևոր էր. ես ունեի երեք կարևոր պատճառ»,- հաստատում է Էլիզիան: «Առաջինը, որպեսզի կարողանամ հաղորդակցվել ամուսնուս ծնողների հետ, ովքեր ապրում են Հայաստանում: Երկրորդը, ես ցանկանում եմ այն սովորեցնել նաև իմ աղջիկներին, որպեսզի նրանք կենդանի պահեն իրենց ժառանգությունը և իմանան իրենց մայրենի լեզուն: Եվ վերջապես, ես ցանկանում եմ ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործունեությանը (COAF), որի համար ես պետք է կարողանամ հաղորդակցվել հայերենով»:
 

Էլիզիան կատակում է, որ թեև իր ամուսինը վարժ հայերեն է խոսում, բայց «լավ ուսուցիչ չէ», այդ պատճառով նա ստիպված եղավ լեզուն սովորելու այլ տարբերակներ փնտրել:


Բարեբախտաբար, Էլիզիայի սկեսուրը Հայաստանում հանդիպում է մի ամերիկացու, ով հայերեն էր խոսում, երբ նա հարցնում է, թե ինչպես, վերջինս պատմում է Հայկական վիրտուալ համալսարանի մասին (ՀՎՀ), սկեսուրն էլ խորհուրդ է տալիս Էլիզիային:


Աշխատանքային զբաղվածության, ամուսնական կյանքի, վեց և երեք տարեկան աղջիկների հետ միասին Էլիզիան կարիք ուներ մի այնպիսի միջոցի, որը կհարմարվեր իր գրաֆիկին: «ՀՎՀ-ն իր ճկունությամբ և արդյունավետությամբ իմ լավագույն ընտրությունն էր»,- ասում է Էլիզիան: ՀՎՀ-ն տրամադրում է մի շարք օնլայն դասընթացներ, այդ թվում հայոց լեզու` ընգրկելով սկսնակից մինչև բարձրագույն մակարդակները: Այն կատարյալ է բոլոր նրանց համար, ովքեր պետք է հարմարեցնեն դասերն իրենց կենսակերպին:
 

Էլիզիան այժմ կարող է հայերեն խոսել իր ամուսնու հետ, անգամ ուղղել նրա խոսակցական հայերենը: Նա նաև իր աղջիկներին է հայերեն սովորեցնում: Աղջիկները մեծ սիրով են սովորում և ուրախ են, որ այժմ ունեն «մայրիկի հետ խոսելու գաղտնի լեզու», որն իրենց ընկերները չեն հասկանում: Այն ժամանակ, երբ աղջիկները սկսեցին ողջունել իրեն մեծ ժպիտով և «բարի լույս»-ով, Էլիզիան համարեց, որ շատ մեծ գործ է արել որպես ուսուցիչ:
 

Երբ հարցնում են, թե հայերեն սովորելիս ինչն էր ամենից դժվարը, Էլիզիան ասում է. «Դժվար էր սովորել բոլորովին նոր այբուբեն և հնչյուններ, երբեմն անգլերենի ամենապարզ բաները հայերենում դառնում էին երկար բառեր կամ նախադասություններ, բայց ես սիրում եմ հայերենը»: Նա նշեց նաև, թե որքան պատրաստակամությամբ էր իրեն օգնում իր օնլայն ուսուցիչ Մարինա Խաչատուրյանը: Իր ունեցած փորձի արդյունքում է, որ Էլիզիան ՀՎՀ-ն խորհուրդ է տալիս բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հայերեն սովորել, մասնավորապես նաև այն որակյալ կրթության համար, որ տրամադրում է համալսարանը:
 

Էլիզիան հուսով է, որ մի օր ՀՎՀ-ն կառաջարկի նաև դասընթացներ եկեղեցու պատմության մասին և նա կշարունակի իր կրթությունը հայկական մշակույթի բնագավառում: Նա առաջին անգամ իր ընտանիքի հետ Հայաստան կայցելի 2015 թվականի ամռանը և ցանկանում է ցուցադրել հայերենի իր իմացությունը: Շնորհիվ ՀՎՀ-ի…


Հեղինակ` Լենա Թաշչյան