login
Հոդվածներ
«Գալուստ. մի կյանք, այլ ոչ թե ցուցահանդես». վիրտուալ միջոցառում Գալուստ Գյուլբենկյան թանգարանից 06/25/2019

2019 թ. հունիսի 25-ին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը, Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միությունը և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը ներկայացրեցին մեծահռչակ բարերար, բարեգործական խոշորագույն հիմնադրամներից մեկի հիմնադիր և ՀԲԸՄ երկրորդ նախագահ Գալուստ Գյուլբենկյանի կյանքին ու գործունեությանը նվիրված բացառիկ ցուցահանդեսի վիրտուալ շրջայցը: «Գալուստ. մի կյանք, այլ ոչ թե ցուցահանդես» խորագիրը կրող ցուցադրությունը բացվել է Լիսաբոնում գտնվող «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամում սույն թվականի մարտ ամսին՝ Գ. Գյուլբենկյանի ծննդյան 150-ամյակի միջոցառումների շրջանակներում:

«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքի տնօրեն Ռազմիկ Փանոսյանը, Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության անդամ և Լիսաբոնի համալսարանի դասախոս, ՀՎՀ հիբրիդ ծրագրի ուսուցիչ Լիա Խաչիկյանը կուղեկցեն ձեզ վիրտուալ շրջայցի ողջ ընթացքում:

Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի կոչվեց Պորտուգալիա-Հայաստան բարեկամության միության նախագահ Վահե Մխիթարյանի և նրա թիմի ջանքերով: