card
login
Հոդվածներ
Հայկական վիրտուալ համալսարանի հիբրիդ դպրոցները տոնում են Մայրենի լեզվի միջազգային օրը 02/25/2022

Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով ՀՎՀ-ն համախմբեց իր հիբրիդ կրթության ծրագրին միացած դպրոցներին աշխարհի տարբեր երկրներից։ Առաջին տեսահոլովակում աշակերտները ԱՄՆ-ից, Կանադայից, Լիբանանից, Հունաստանից, Սիրիայից, Քուվեյթից, Ռուսաստանից և Հայաստանից միասին արտասանում են Վահան Թեքեյանի «Տաղ հայերեն լեզվին» բանաստեղծությունը: 

Հայ ավետարանական վարժարան, Բեյրութ, Լիբանան
ՀԲԸՄ Արտաքի Գալփաքյան վարժարան, Աթենք, Հունաստան
Հայկական կիրակնօրյա դպրոց, Վլադիկավկազ, Ռուսաստան
Քուվեյթի հայկական դպրոց,  Քուվեյթ
ՀԲԸՄ Նոր Անգլիայի շրջանի հիբրիդ հայկական դպրոց (NEHAS), Ուոթերթաուն, ԱՄՆ
«Արարատ» շաբաթօրյա դպրոց, Տորոնտո, Կանադա
ՀՀ Արագածոտնի մարզի Աղձքի միջնակարգ դպրոց
ՀԲԸՄ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարան, Հալեպ, Սիրիա

Դիտել տեսանյութը:


Մեկ այլ տեսահոլովակում ներկայացվեցին Ռուսաստանի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի հիբրիդ դպրոցների աշակերտների ստեղծագործած նկարները՝ ոգեշնչված Թեքեյանի նույն բանաստեղծությամբ: Տեսահոլովակի պատրաստմանը մասնակցեցին հետևյալ դպրոցները.

ՀԲԸՄ Նոր Անգլիայի շրջանի հիբրիդ հայկական դպրոց (NEHAS), Ուոթերթաուն, ԱՄՆ,
Թոփալյան հայկական դպրոց, Ժնև, Շվեյցարիա,
ՀԲԸՄ Ալեք Մանուկյան վարժարան, Մոնրեալ, Կանադա,
ՀՎՀ-ի լաբորատորիա (AVC Lab), Դոնի Ռոստով, Ռուսաստան:

Բանաստեղծությունը կարդաց Կարո Մեյխանաճյանը Հալեպի ՀԲԸՄ Լազար Նաջարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանից։

Դիտել տեսանյութը:


Շարունակելով տոնել Մայրենի լեզվի միջազգային օրը՝ ՀՎՀ-ն իր ուսանողների և սոցիալական ցանցերի հետևորդների համար պատրաստեց արևմտահայերեն և արևելահայերեն թեմատիկ քարտեր, որոնք կարելի էր ձեռք բերել՝ գրելով info@avc-agbu.org էլ․ հասցեին։