login
Հոդվածներ
ՀՎՀ-ն միջազգային միջոցառումներում 03/01/2023

Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հպարտ է, որ կարող է հայ համայնքը կապել սփյուռքի հետ: ՀԲԸՄ ՀՎՀ-ն ակտիվորեն մասնակցում է համաշխարհային տարբեր միջոցառումների՝ հայկական մշակույթը տարածելու և աշխարհասփյուռ հայ համայնքին համախմբելու նպատակով:

 

ՀԲԸՄ ՀՎՀ-ի հիմնադիր նախագահ դոկտ․ Զորյանը եղել է տարբեր միջոցառումների, փոդքասթերի, հարցազրույցների և վեբինարների ակտիվ մասնակիցներից և պատվավոր հյուրերից մեկը:

 

Հայաստանում անցկացված ԴիջիԹեք 2023 միջոցառման ընթացքում դոկտ․ Երվանդ Զորյանը պանելային քննարկումների խոսնակներից մեկն էր։ ԴիջիԹեքը հայտնի միջոցառում է Հայաստանում, որը միավորում է տեխնոլոգիայի և նորարարության ոլորտի լավագույն մասնագետներին՝ կիսվելու իրենց գիտելիքներով։

 

Միջոցառման մասին հավելյալ տեղեկություն կարող եք ստանալ այստեղ։

 

Բացի ԴիջիԹեքից դոկտ. Զորյանը նաև հրավիրվել է մի քանի փոդքասթների և հարցազրույցների, այդ թվում՝ Նարեկ Ամիրխանյանի «Rearrange» փոդքաստին, որտեղ նա կիսվել է իր փորձով և տեսակետներով՝ կապված հայ համայնքի, տեխնոլոգիական գալիք զարգացումների և այլ թեմաների հետ:

 

Փոդքասթը կարող եք լսել այստեղ։

 

EVN Report-ին տված հարցազրույցում դոկտոր Զորյանը քննարկեց տեխնոլոգիական արդյունաբերության միտումները և Հայաստանի դերը համաշխարհային շուկայում: Նրա գիտելիքների և փորձի միջոցով ձևավորվել է կիսահաղորդչային արդյունաբերությունը, և նրա մասնագիտական ներդրումները հայտնի են ամբողջ աշխարհում:

 

Տեքստն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ։