login
Հոդվածներ
Թումոյի ամառային ճամբարի մասնակիցները ծանոթացան ՀՎՀ-ին 07/24/2015
2015 թվականի հուլիսի 24-ին Հայկական վիրտուալ համալսարանը հյուրընկալվեց Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: ՀՎՀ կրթական բաժնի տնօրեն Հասմիկ Խալափյանը ամենամյա ամառային ճամբարի մասնակիցներին ներկայացրեց ՀՎՀ-ի առաքելությունն ու գործունեությունը, ինչպես նաև ծրագրերը: Եիտասարդ լսարանը մեծ խանդավառությամբ ընդունեց ամբողջ տեղեկատվությունը: Մասնակիցներին հատկապես հետաքրքրեց ՀՎՀ վերջին նորարարական էլեկտրոնային գրքերի շարքը: Նրանք ներբեռնեցին ‹‹Բացահայտենք Երևանը›› երկրորդ էլեկտրոնային գիրքը իրենց սարքավորումների վրա և հիացան գրքի մուլտիմեդիա առանձնահատկություններով: ՀՎՀ-ի բարեկամ և գործընկեր Մարալ Ազնավուրի` Դալլասի Սուրբ Սարգիս շաբաթօրյա վարժարանի տնօրենի ջանքերի շնորհիվ այս հանդիպումը ամենամյա ամառային ճամբարի հետ հետագա համագործակցության հիմք դրեց, և ամեն տարի ՀՎՀ-ն ճամբարի երիտասարդ մասնակիցներին սիրով կներկայացնի իր նոր ձեռքբերումները և նորարարությունները: