login
Հոդվածներ
Պրահա. Հայերը հյուրընկալեցին ՀՎՀ հիմադիր նախագահին 03/17/2016
2016 թվականի մարտի 17-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը հյուրընկալվեց Չեխիայի հանրապետությունում Հայաստանի հանրապետության դեսպանությունում: Դեսպանության կողմից հրավիրված հատուկ ընդունելության ժամանակ դոկտոր Զորյանը հանդիպել է հայ համայնքի ղեկավարներին և մանկավարժներին, դեսպան Տիգրան Սեյրանյանին, ‹‹Օրեր›› ամսագրի և կայքի խմբագիրներին, Պրահայում հայկական շաբաթօրյա դպրոցի ուսուցիչներին և համայնքի այլ անդամներին: Այս հանդիպումը աշխարհասփյուռ հայ համայնքներում իրականացրած այցելությունների շարքի մասն էր կազմում, որը նպատակ ուներ ՀՎՀ-ի նորագույն ծրագրերի միջոցով նոր շունչ տալ հայկական կրթությանը: Հանդիպման ժամանակ դոկտոր Զորյանը տեղեկացավ Պրահայում հայ համայնքի գործունեության մասին և քննարկեց ՀՎՀ-ի ճկուն ծրագրերի միջոցով օնլայն կրթության հեռանկարները ինչպես անհատների, այնպես էլ շաբաթօրյա դպրոցի համար: Նույն օրը երեկոյան դոկտոր Զորյանը հանդիպեց Պրահայում հայ երիտասարդ ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ հյուպատոս Աննա Ավետիսյանի հետ: Ներկաները քննարկեցին համայնքին հուզող խնդիրները և սփյուռքում հայ երիտասարդության առջև ծառացած դժվարությունները: Երիտասարդները տպավորված էին ՀԲԸՄ երիտասարդական ծրագրերով: Նրանց հատկապես տպավորեց նորագույն տեխնոլոգիաների միջոցով ՀՎՀ-ի տրամադրած օնլայն կրթական հնարավորությունները: Խումբը որոշեց երիտասարդական ծրագրերին միանալու մի շարք հնարավորություններ ուսումնասիրել: Չեխիայի հանրապետություն կատարած այցը Պրահայի հայ համայնքի անդամների հետ համագործակցության նոր հորիզոններ բացեց: