card
login
Հոդվածներ
2015 թվականին ՀՎՀ էլեկտրոնային գրքերն ունեցան ավելի քան 12.000 օգտատեր 10/01/2015
2015 թվականին ՀՎՀ մուլտիմեդիա էլ. գրքերի շարքը՝ իր երկու թողարկումով, ունեցավ շուրջ 12.000 ընթերցող: Ներբեռնումների օրեցօր աճող թվի շնորհիվ այս էլ. գրքերը դարձան հայագիտական ոլորտի առաջամարտիկներ: Էլ. գրքերը նպատակ ունեն որպես ուսումնական նյութ ծառայել ոչ միայն հայկական սփյուռքի, այլ նաև նրանց համար, ովքեր ցանկանում են ճանաչել Հայաստանը: Այս էլ. գրքերը հետաքրքրում են թե´ համալսարանական լսարանին, թե´ ողջ հանրությանն ընդհանրապես: Փաստը, որ էլ. գրքերում արծարծվում են հայկական թեմաներ, խոչընդոտ չէ հայկական արմատներ չունեցող ընթերցողների համար: Ավելին, նյութի ներկայացման նորարարական մոտեցումը՝ արդի միջոցների կիրառմամբ և տեխնոլոգիական գրավիչ լուծումներով, հետաքրքրեց և´ հայ, և´ օտարազգի օգտատերերին: Էլ. գրքերի շնորհիվ ՀՎՀ-ն շարունակեց հավատարիմ մնալ իր առաքելությանը. այն է` բացահայտել և ճանաչել հայկական ինքնությունը՝ պատմական, մշակութային և լեզվական ժառանգության միջոցով: