login
Հոդվածներ
‹‹ԿԳԻՏ›› գիտաժողովի հիմնական զեկույցը` նվիրված ՀՎՀ օնլայն ուսուցմանը 09/29/2015
2015 թվականի սեպտեմբերի 29-ին ՀՎՀ հոգեբարձուների խորհրդի անդամ պրոֆ. Սամվել Շուքուրյանը և ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը հիմնական զեկույցով հանդես եկան ‹‹Կոմպյուտերային գիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների›› 10-րդ միջազգային գիտաժողովին (ԿԳԻՏ-2015), որը տեղի ունեցավ Հայաստանի ամերիկյան համալսարանում: Համաժողովին, որը տեղի ունեցավ 20-ամյա ընդմիջումից հետո (առաջին ‹‹ԿԳԻՏ››-ը տեղի է ունեցել 1997թ.), ներկա էին ավելի քան 100 մասնագետ աշխարհի 20 երկրներից: 30 րոպեանոց ներածական զեկուցմամբ ելույթ ունեցավ դոկտոր Շուքուրյանը, որից հետո դոկտոր Երվանդ Զորյանը բացեց ‹‹Տեղեկատվական տեխնոլոգիաները և կրթությունը›› խորագրով միջազգային աշխատաժողովը, որը գիտաժողովի հիմնական թեմաներից մեկն էր: Ելույթը կրում էր ‹‹Նախատիպերից մինչև տեխնոլոգիական լուծումներ. ռեսուրսների վիրտուալացում Web-ի վրա հիմնված ուսուցման համար›› խորագիրը: Պրեզենտացիայի ընթացքում արծարծվող թեմաների շրջանակն ընդգրկուն էր. դիտարկվեցին ուսուցման համար ռեսուրսների վիրտուալացման մեթոդոլոգիային, ուսումնական գործընթացի կառավարմանը և որակի ապահովմանը, ուսումնական ենթակառուցվածքներին և հարթակներին, ինչպես նաև ուսումնական գործընթացի կառավարմանը և զարգացմանը օժանդակող ավտոմատացված գործիքներին վերաբերող հարցեր: Զեկուցողները ընգծեցին, որ բոլոր արդյունքները ձեռք են բերվել Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնի և ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ Համաալսարանի համատեղ ջանքերի շնորհիվ: Վերջինս Հայաստանում գործող միակ ուսումնակ հաստատությունն է, որն արդյունավետ և ճկուն ձևով օգտագործում է Web-ի վրա հիմնված տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները իր ուսումնական գործընթացում: Պրեզենտացիան դրական արձագանքների և մեծ գնահատանքների արժանացավ: Մասնակիցները կարևորեցին Հայկական Վիրտուալ Համաալսարանի և տեղեկատվական տեխնոլոգիաների (SS) կրթական և հետազոտական կենտրոնի ունեցած մեծ ներդրումը ուսումնական գործընթացում ՏՀՏ-ի օգտագործման հարցում: