login
Հոդվածներ
Երուսաղեմի հայ համայնքը ողջունում է Հայկական Վիրտուալ Համալսարանին 06/15/2015
Երուսաղեմ կատարած իր այցի ժամանակ ՀՎՀ հիմնադիր նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը այցելեց Երուսաղեմի հայկական համայնք`հանդիպելով համայնքի ներկայացուցիների հետ և նրանց ներկայացնելով ՀՎՀ-ի առաքելությունն ու գործունեությունը: Դոկտոր Երվանդ Զորյանը բովանդակալից հանդիպում ունեցավ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ: Պատրիարքը իր հիացմունքն ու գոհունակությունը հայտնեց պարոն Զորյանին`նշելով Հայկական Վիրտուալ Համալսարանի ծավալած գործունեության կարևորությունը և ունեցած բացառիկ դերը աշխարհասփյուռ հայության համար: Երվանդ Զորյանը հանդիպեց նաև Հայ երիտասարդաց միության անդամների և Սուրբ Թարգմանչաց հայկական դպրոցի աշակերտների հետ: Մասնակիցները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ծրագրի նկատմամբ: Սեդրակ Բալյանը, ով նվիրյալ հայ երիտասարդ է Երուսաղեմից, փաստեց ՀՎՀ-ի ծրագրերի անհրաժեշտությունը իր համայնքում և դպրոցում: Այցը համագործակցության նոր սկիզբ դրեց ՀՎՀ-ի և Երուսաղեմի հայ համայնքի միջև. ՀՎՀ-ն պատրաստ է իր բազմաթիվ ծրագրերը տրամադրել համայնքին և դպրոցին: