login
Հոդվածներ
«Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գրքի ցուցադրությունը «Բարի գալուստ Հայաստան. տուրիստական ֆորում 2016»-ին 10/28/2016
2016 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՎՀ-ն ներկայացրեց իր «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը «Բարի գալուստ Հայաստան. տուրիստական ֆորում 2016»-ի շրջանակներում, որը կազմակերպվել էր «ԲԻ ՓԻ ԷՅ» («Հայաստանի բիզնես-գործընկերներ») ընկերության և ՀԲԸՄ երևանյան գրասենյակի համատեղ ջանքերով։ Միջոցառմանը, որը կազմակերպվել էր հատկապես Հայաստանի զբոսաշրջության ոլորտի համար, ներկա էին բազմաթիվ հայտնի և սկսնակ տուրօպերատորներ, ինչպես նաև զբոսաշրջության ոլորտի բազմաթիվ կազմակերպություններ։ Միջոցառման ժամանակ ՀՎՀ թիմը լսարանին ներկայացրեց «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը` շեշտը դնելով հատկապես գրքի զբոսաշրջային առանձնահատկությունների, այդ թվում` նաև պատմական, սոցիալական և ժողովրդագրական տեղեկությունների, ինչպես նաև մեկօրյա քաղաքային շրջագայությունների, արշավների վրա, որոնք օգնում են այցելուներին արդյունավետ և հաճելի դարձնել իրենց ժամանցը Երևանում և արվարձաններում: ՀՎՀ-ի տաղավարը գրավեց բազմաթիվ ընկերությունների, այցելուների և ուսանողների ուշադրությունը. նրանց կարծիքով ՀՎՀ-ի այս մոտեցումը բավականին նոր և հետաքրքիր քայլ է Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար։ Ֆորումը կարևոր քայլ էր ՀՎՀ-ի համար նոր կապեր հաստատելու, ամուր հարաբերություններ ստեղծելու և զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչների հետ ընդհանուր նպատակներ կյանքի կոչելու առումով։