login
Հոդվածներ
ՀՎՀ-ի համագործակցությունը Դալլասի Սուրբ Սագիս շաբաթօրյա վարժարանի հետ 07/23/2015
ՀՎՀ-ի և Դալլասի Սուրբ Սագիս շաբաթօրյա վարժարանի համագործակցության հեռանկարների շուրջ ամիսներ տևած քննարկումներից հետո 2015 թվականի հուլիսի 23-ին վարժարանի տնօրեն Մարալ Ազնավուրը այցելեց ՀՎՀ: Հանդիպումն ավարտվեց հետագա համագործակցության ծրագրով: Քննարկումների արդյունքում որոշվեց, որ վարժարանը ՀՎՀ դասընթացները կներառի իր ուսումնական ծրագրի մեջ 2015 թվականի աշնանային ուսումնական շրջանի ընթացքում: Մարալ Ազնավուրը ՀՎՀ-ի մասին դեռ շատ վաղուց էր լսել, իսկ հանդիպման ժամանակ առիթ ունեցավ ավելի մանրամասն ծանոթանալու ՀՎՀ-ի տրամադրած դասընթացներին: Սուրբ Սագիս շաբաթօրյա վարժարանի տնօրենը ցանկություն հայտնեց ՀՎՀ-ի պատմության և մշակույթի (ճարտարապետություն և երաժշտություն) դասընթացները ներկայացնել իր վարժարանում և խոստացավ բոլոր ջանքերը գործադրել հիբրիդ ծրագրի հետագա զարգացմանը նպաստելու համար: ՀՎՀ թիմն իր հերթին պատրաստակամություն հայտնեց հարմարեցնելու ՀՎՀ դասընթացները Սուրբ Սարգիս վարժարանի պահանջներին` հաշվի առնելով դպրոցի կարիքները և ուսումնական ծրագրի պայմանները: ՀՎՀ-ն դասընթացների անհատականացված մոտեցման կիրառման շնորհիվ արդեն հաջողություններ գրանցել է մի շարք դպրոցներում, և Սուրբ Սարգիս վարժարանը համալրեց այդ շարքը` օգտվելով ՀՎՀ-ի տրամադրած նյութերից, որոնք հատկապես հարմարեցված և մշակված են կրթական նպատակների համար, որոնք դպրոցը սահմանել է իր ուսումնական ծրագրում: Մարալ Ազնավուրը հայտնեց, որ ՀՎՀ-ն ֆանտաստիկ աշխատանք է իրականացնում հայոց լեզվի, պատմության և մշակույթի պահպանման հարցում, և նա մեծ խանդավառությամբ պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրի առաջխաղացմանը և Դալլասի հայ համայնքում հնարավորինս շատ հայերի ներգրավել այս գործում: Իր խանդավառությունն ու նվիրվածությունը շատ տպավորիչ էին, ինչպես նաև խոստումնալից` ՀՎՀ քարտեզի վրա նոր համայնքի ձևավորման համար: