login
Հոդվածներ
ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը մասնակցեց «Շախմատը դպրոցներում» միջազգային համաժողովին 10/17/2014
Ս.թ. հոկտեմբերի 17-ին Հայկական վիրտուալ համալսարանը մասնակցեց «Շախմատը դպրոցներում» խորագրով միջազգային համաժողովին, որտեղ ներկայացրեց Հայաստանում արդեն մի քանի տարի դպրոցական ծրագրի պարտադիր մաս կազմող շախմատի դասավանդման իր մոդելը: ՀՀ Կրթության և գիտության նախարարության, Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ), Հայաստանի շախմատային ֆեդերացիայի եւ Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած համաժողովին մասնակցում էր ինչպես տեղի, այնպես էլ աշխարհի շուրջ 30 երկրից Հայաստան ժամանած շուրջ 180 ներկայացուցիչ: ՀՎՀ հիմնադիր եւ նախագահ Երվանդ Զորյանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց շախմատ սովորելու եւ ուսուցանելու ՀՎՀ-ի առաջարկած մոդելը: ՀՎՀ-ն այսօր տրամադրում է շախմատ սովորելու անվճար դասընթաց, որը եզակի է իր մատուցման եղանակով եւ ընդգրկունությամբ: Օնլայն ուսուցիչն առաջնորդում է դասընթացը, գործնական աշխատանքներ եւ դասընկերների միջեւ խաղեր կազմակերպում: Շախմատի դաընթացի շրջանակներում ՀՎՀ-ն նաեւ մի շարք օնլայն մրցումներ է անցկացնում: ՀՎՀ-ի տրամադրած շախմատի դասընթացը հետաքրքրասերների լայն շրջանակ ունի: ՀՎՀ աշնանային ուսումնական շրջանում Կահիրեում, Եգիպտոս, բացվեց շախմատի դասարան, որտեղ սովորողները կլրացնեն մինչ օրս ՀՎՀ-ում շախմատ ուսանածների շարքերը: