login
Հոդվածներ
Նշում ենք Ամանորը 12/25/2014
Ամեն տարի Ամանորի և Սուրբ ծննդյան տոների գալստյան հետ միասին ուրախ տրամադրությունը ներթափանցում է Հայկական վիրտուալ համալսարան: Ամանորի տոնակատարությունները սկսվում են ՀՎՀ գրասենյակում, այնուհետև տրամադրությունը կիսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող ՀՎՀ հազարավոր ուսանողների հետ: 2015թ. Ամանորի կապակցությամբ յուրաքանչյուր ուսանող ոչ միայն շնորհավորական բացիկ ստացավ ՀՎՀ-ի անձնակազմի կողմից, այլ ակադեմիական ծրագիրը հարստացվեց նաև սոցիալ-մշակութային միջոցառմամբ՝ նվիրված Նոր Տարուն՝ ներկայի և անցյալի հայերի ամենասիրած տոնին: «Նշում ենք Ամանորը» սոցիալ-մշակութային միջոցառումը նվիրված էր հայկական Նոր Տարվա մեկնաբանմանը և ներկայացմանը, որը նախկինում կոչվել է «Կաղանդ» («կաղանդ» բառը ծագում է լատիներեն “calendaa” (ամսվա առաջին օրը) բառից):Այսօրվա գլոբալ աշխարհում, որտեղ Ամանորի և Սուրբ ծննդյան միջազգային տոնի ավանդույթներն ընդօրինակված և միահյուսված են, Կաղանդի ազգային ծեսերի և սովորույթների յուրօրինակությունը զարմացրեց ՀՎՀ ուսանողներին՝ նրանց համար բացելով հայկական մշակույթի նոր էջեր: ՀՎՀ միջազգային լսարանն իմացավ, որ Կաղանդը նշվում էր Նավասարդ ամսվա առաջին օրը («նավ» նշանակում է «նոր» և «սարդ» նշանակում է «տարի»): Հայկական հին տոմարով Նավասարդը տարվա առաջին ամիսն էր, ահա թե ինչու ամսվա անունը կապվում էր նոր տարվա հետ: Նավասարդն ուներ 30 օր, իսկ ամսվա սկիզբը՝ Նավասարդի 1-ը, այսօրվա օրացույցով համընկնում է օգոստոսի 11-ի հետ, այն օրը, երբ մեր նախահայր Հայկը հաղթեց Բելին: Սա նաև մրգի և բերքի ժամանակաշրջանն էր, այդ է պատճառը, որ Կաղանդի տոնակատարություններից շատերը նվիրված էին գալիք տարվա բերրիությանը: Հեթանոս Հայաստանում մեր նախնիները աստվածներին երկրպագելուև հարուստ բերք խնդրելու համար սկսում էին Նավասարդի ուխտագնացությունները դեպի Ամանորի սուրբ ուխտավայրեր (Նոր տարվա աստվածության մեկ այլ անվանում) և Վանատուր՝ հյուրընկալության աստվածը: ՀՎՀ ուսանողները իմացան նաև Հայ Առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ ծննդյան առանձնահատկությունները և տարբերությունները Կաթոլիկ եկեղեցուց: Ինչո՞ւ են հայերը Սուրբ ծնունդը նշում հունվարի 6-ին, իսկ կաթոլիկ աշխարհը՝ դեկտեմբերի 25-ին: Այս մասին ևս խոսվեց միջոցառման ընթացքում: «Նշում ենք Ամանորը» միջոցառումը մասնակիցները շատ սիրեցին: Նրանց հատկապես հետաքրքրեցին պատմությունները Նոր Տարվա հնագույն սովորույթների ու ծիսակատարությունների մասին, գեղեցիկ բանաստեղծությունները և համեղ ուտեստները: Նրանք շնորհակալություն հայտնեցին միջոցառման համար և իրենց օնլայն ուսուցիչներին մաղթեցին, որ Կաղանդ պապիկը (հին ժամանակների հայկական Սանտա Կլաուսը) գա շատ նվերներով և գալիք տարում բերի բազում անակնկալներ: