login
Հոդվածներ
Հայկական վիրտուալ համալսարանը հյուրընկալում է Դետրոյտի վարժարանի սաներին 05/09/2010

2010 թվականի մայիսի 9-ին Հայկական վիրտուալ համալսարանը հյուրընկալեց Դետրոյտի Ալեք և Մարի Մանուկյանների վարժարանին: Դպրոցի ավագ ուսանողները Հայաստան էին ժամանել դպրոցի տնօրեն Հոսեփ Թորոսյանի և հայերեն լեզվի, գրականության և պատմության ուսուցչուհի Անահիտ Թումաջյանի հետ: Հյուրերին ողջունեց ՀՎՀ-ի կրթական մասի տնօրեն Հասմիկ Խալափյանը, նրանք շրջեցին ՀՎՀ-ի բաժիններով, այնուհետև Մարինա Խաչատուրյանը ներկայացրեց ՀՎՀ-ի գործունեությունը: