login
Հոդվածներ
«Արի՛ տուն» ծրագրի մասնակիցների ամենամյա այցերը Հայկական վիրտուալ համալսարան 08/20/2016
ՀՀ սփյուռքի նախարարության և ՀՎՀ-ի միջև ձևավորված երկարաժամկետ համագործակցության շրջանակներում ՀՎՀ-ն հերթական անգամ հյուրընկալեց «Արի՛ տուն» ծրագրի մասնակիցներին: 2016 թվականի ամռանը ծրագրի շուրջ 800 մասնակիցներն այցելեցին ՀՎՀ: Կազմակերպված ութ այցերի ընթացքում երիտասարդները ծանոթացան ՀՎՀ-ում առկա կրթական այլընտրանքային ծրագրերին: Նրանք մասնակցեցին ՀՎՀ-ի աշխատակիցների կողմից մշակված ինտերակտիվ խաղերին, որոնք կազմված էին հայոց լեզվին, պատմությանը և մշակույթին վերաբերող հարց-պատասխան ձևաչափով: Մասնակիցները ՀՎՀ-ից հեռացան համալսարանի ֆակուլտետների և առաջարկված ծրագրերի միջոցով հայագիտության ոլորտը հետագայում ևս ուսումնասիրելու խանդավառությամբ: