login
Հոդվածներ
ՀԲԸՄ Երևանի ամառային ուսանողական փորձառության ծրագրի մասնակիցների այցը ՀՎՀ-ի գրասենյակ 07/25/2011

2011 թվականի հուլիսի 25-ին ՀԲԸՄ Երևանի ամառային ուսանողական փորձառության ծրագրի խումբը այցելեց Հայկական վիրտուալ համալսարանի երևանյան գրասենյակ: Այս ծրագիրը նպատակ ունի Հայաստան կատարած այցելության ընթացքում զարգացնել հայ առաջնորդների նոր սերունդ մասնագիտական փորձառության և մշակութային ծրագրի շրջանակներում: ՀՎՀ-ի վարչական ղեկավար Ջորջ Տաբակյանը խոսեց ՀՎՀ-ի գործունեության մասին և ներկայացրեց, թե ինչպես է աշխատում ՀՎՀ-ի թիմը իր նպատակները կյանքի կոչելու համար:

Բացի այդ, ՀՎՀ-ի հիմնադիր և նախագահ դոկտոր Երվանդ Զորյանը տեսակոնֆերանսի միջոցով ուղիղ կապ հաստատեց ներկաների հետ` լսելով վերջիններիս կարծիքները և պատասխանելով նրանց հարցերին:

Այս հանդիպումը հետաքրքրված ուսանողների համար առիթ հանդիսացավ գրանցվել հաջորդ ուսումնական շրջանին և հավելյալ տեղեկություններ ստանալ ՀՎՀ-ի գործունեության և ձեռքբերումների վերաբերյալ: