login
Շախմատի ռազմավարություն. սկսնակ մակարդակ - մաս 1
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Դասընթացը շախմատի համառոտ նկարագրությունն է: Այն բաղկացած է 8 դասից, որոնք ներկայացնում են խաղի կարևորագույն տարրերը, տալիս են տեղեկություններ խաղի կանոնների, յուրաքանչյուր խաղաքարի գործածման ճիշտ ձևի, ինչպես նաև շախմատային մի շարք հնարքների մասին: Դասերում առկա նյութերը մատչելի են մեծ լսարանների համար:

Ուսումնական շրջանի օրացույց 2027

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
Ձմեռ 2027դեկտեմբեր 4 (ուրբաթ) – դեկտեմբեր 20 (կիրակի), 2026թ.հունվար 11 (երկուշաբթի) – մարտ 16 (երեքշաբթի)
Գարուն 2027մարտ 12 (ուրբաթ) – մարտ 28 (կիրակի)ապրիլ 5 (երկուշաբթի) – հունիս 8 (երեքշաբթի)
Ամառ 2027հունիս 4 (ուրբաթ) – հունիս 20 (կիրակի)հուլիս 5 (երկուշաբթի) – սեպտեմբեր 7 (երեքշաբթի)
Աշուն 2027սեպտեմբեր 3 (ուրբաթ) – սեպտեմբեր 19 (կիրակի)հոկտեմբեր 4 (երկուշաբթի) – դեկտեմբեր 7 (երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային)-1 - 2 ժամ
  • Քննարկումներ, գլուխկոտրուկներ, վարժություններ-1-2 ժամ
  • Հարցումներ, առաջադրանքներ - 1-2 ժամ
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 4-6 ժամ

Մասնակիցները պետք է.

  • նամակագրական կապ ունենան իրենց համակուրսեցիների հետ և հաղորդակցվեն ֆորում-քննարկումների, չաթի, Skype-ի, ձայնա- և տեսակոնֆերանսների միջոցով,
  • ընթերցեն և քննարկեն օնլայն տեքստերն ու նյութերը,
  • աշխատեն փոքր խմբերով և անհատապես` կիրառելով օնլայն գործիքների մի ամբողջ համակարգ:

Թեմաները

  • Ծանոթություն շախմատի հետ, արքա
  • Թագուհի, շախ
  • Շախ և մատ, պատ
  • Նավակ, Փիղ
  • Ձի, Զինվոր
  • Խաղաքարերի սկզբնական դասավորությունը, խաղաքարերի մոտավոր արժեքները
  • Փոխանակում, փոխատեղում
  • Կողանցիկ վերցնելը, զինվորի փոխարկումը

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ծանոթ կլինեն շախմատ խաղին, կունենան գիտելիքներ խաղի կարևորագույն սկզբունքների և դրանց ճիշտ կիրառության մասին, ինչպես նաև կկարողանան գնահատել ստեղծված իրավիճակները:

Դասացուցակը

Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8 (օգտագործել օնլայն նյութեր և թվային միջոցներ)
առաջադրանքներ, գլուխկոտրուկներ, հարցումներ

Շաբաթ 4

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչներ

teacher
Մանե Ադամյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն բոլոր առաջադրանքները:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են մինչհամալսարանական և համալսարանական ուսանողների, միջնակարգ դպրոցների շախմատի ուսուցիչների, Հայաստանի և Սփյուռքի չափահաս անձանց համար:

Դասընթացի գրականության ցանկը

Հ. Տ. Թումանյան, Շախմատ 2, Երևան 2011