login
Միջնադարյան հայոց պատմություն – մաս 1
Դասավանդման լեզուներ
infoՈւսանողի մասնակցության տեսակը

Դասընթացը ներկայացնում է միջնադարյան հայոց պատմությունը` ընդգրկելով V դարի սկզբից մինչև XI դարն ընկած ժամանակահատվածը: Այն տեղեկություններ է տալիս հայկական ազատագրական ապստամբությունների, Հայաստանի երկրորդ բաժանման, հայ վաղմիջնադարյան մշակույթի, Հայաստանում գործող աղանդավորական շարժումների, հայկական նոր արքայատոհմի` Բագրատունիների վերաբերյալ:
Դասընթացը մատչելի է մեծ լսարանի համար: Շեշտը դրված է Հայաստանի աշխարհագրության, հայկական կառավարման կառույցների, Հայաստանի անկախության խնդիրների, սոցիալական, քաղաքական և տնտեսական զարգացման և հայկական եկեղեցու պատմության վրա:

Ուսումնական շրջանի օրացույց

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ձմեռ 2024

դեկտեմբեր 8 (ուրբաթ) – դեկտեմբեր 23 (կիրակի), 2023թ.

հունվար 8 (երկուշաբթի) – մարտ 12 (երեքշաբթի)

Գարուն 2024

մարտ 8 (ուրբաթ) – մարտ 23 (կիրակի)

ապրիլ 1 (երկուշաբթի) – հունիս 4 (երեքշաբթի)

Ամառ 2024

հունիս 7 (ուրբաթ) – հունիս 22 (կիրակի)

հուլիս 1 (երկուշաբթի) – սեպտեմբեր 3 (երեքշաբթի)

Աշուն 2024

սեպտեմբեր 6 (ուրբաթ) – սեպտեմբեր 21 (կիրակի)

հոկտեմբեր 7 (երկուշաբթի) – դեկտեմբեր 10 (երեքշաբթի)

Թեմաները

  • Ազատագրական ապստամբությունը 450-451թթ. (Վարդանանց պատերազմ);
  • 481-484թթ.-ի ազատագրական ապստամբությունը (Վահանանց պատերազմ);
  • Ազատագրական ապստամբությունները Հայաստանում VI դարում: Հայաստանի երկրորդ (591թ.) բաժանումը;
  • Հայ ժողովրդի պայքարը արաբական տիրապետության դեմ;
  • Հայ մշակույթը վաղ միջնադարում (V-VIII դարեր);
  • Աղանդավորական շարժումները Հայաստանում;
  • Բագրատունիների պայքարը հայոց պետականության հաստատման և պահպանման համար IX դարի վերջին և X դարի սկզբին;
  • Բագրատունյաց Հայաստանի վերելքը X դարի երկրորդ կեսին և XI դարի սկզբին:

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները ծանոթ կլինեն հայոց պատմության նշանակալից իրադարձությունների ժամանակագրությանը, կունենան գիտելիքներ համաշխարհային պատմության մեջ հայոց պատմության դերի մասին, կունենան պատմական գործընթացները ուսումնասիրելու, վերլուծելու, մեկնաբանելու և խնդիրները լուծելու փորձ:

Դասացուցակը

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8 (օնլայն տեքստերի և մուլտիմեդիա միջոցների օգտագործում)
Անհատական և խմբային աշխատանքներ
Հարցումներ

Շաբաթ 3

Անհատական աշխատանքի հանձնում

Շաբաթ 7

Խմբային աշխատանքի հանձնում

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվեն ՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
25% -անհատական աշխատանք
25% -խմբային աշխատանք
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչներ

teacher
Օվսաննա Ճորոխյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողները պետք է կարդան, լսեն, դիտեն ամբողջ նյութը և կատարեն բոլոր առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական պատմական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում տպագրված վերջին հրապարակումների, դպրոցական ուսումնական ծրագրերի, պատմագիտական քննարկումների և բանավեճերի հիման վրա:
Էլեկտրոնային նյութերը պատրաստված են համալսարանական և մինչհամալսարանական ուսանողների, միջնակարգ դպրոցների պատմության ուսուցիչների, Հայաստանի և Սփյուռքի չափահաս անձանց համար:

Դասընթացի գրականության ցանկը

  • Հայ ժողովրդի պատմություն, ՀԳԱ հրատ., հատոր 1-8 (Երևան 1967-1984)
  • Է. Դանիելյան, Ա. Մելքոնյան, Հայոց պատմություն (Երևան 2008)
  • Ա. Մելքոնյան, Հայոց պատմություն (Երևան 1998)