card
login
Արևմտահայերենի խոսակցական մակարդակ - մաս 1
Դասավանդման լեզուներ Անգլերեն, Ֆրանսերեն, Ռուսերեն, Իսպաներեն, Թուրքերեն, Արևելահայերեն
info Ուսանողի մասնակցության տեսակը

Դասընթացը ստեղծված է այն ուսանողների համար, ովքեր ունեն հայերեն լեզվի գրավորի և բանավորի, ինչպես նաև ընթերցանության իմացության բարձր մակարդակ և ցանկանում են զարգացնել իրենց խոսակցական հմտությունները: Դասընթացը ուսանողներին կօգնի վստահորեն զրույցներ վարել, տեղեկություններ փոխանակել, կարծիք արտահայտել` տալով համապատասխան բացատրություններ, փաստարկներ և մեկնաբանություններ: Ֆորումների օգնությամբ ուսանողներն իրենց մտքերը կարտահայտեն գրավոր:

Ուսումնական շրջանի օրացույց

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

ԳՐԱՆՑՄԱՆ ՓՈՒԼ

ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Ձմեռ 2023

դեկտեմբեր 2 (ուրբաթ) – դեկտեմբեր 18 (կիրակի), 2022թ.

հունվար 9 (երկուշաբթի) – մարտ 14 (երեքշաբթի)

Գարուն 2023

մարտ 10 (ուրբաթ) – մարտ 26 (կիրակի)

ապրիլ 10 (երկուշաբթի) – հունիս 13 (երեքշաբթի)

Ամառ 2023

հունիս 9 (ուրբաթ) – հունիս 25 (կիրակի)

հուլիս 10 (երկուշաբթի) – սեպտեմբեր 12 (երեքշաբթի)

Աշուն 2023

սեպտեմբեր 8 (ուրբաթ) – սեպտեմբեր 24 (կիրակի)

հոկտեմբեր 10 (երկուշաբթի) – դեկտեմբեր 12 (երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային)-1 - 2 ժամ
  • Քննարկումներ-2-3 ժամ
  • Հարցումներ, առաջադրանքներ - 2-3 ժամ
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 5-8 ժամ

Թեմաները

  • Ծննդյան օր
  • Եղանակ
  • Ճանապարհորդություն
  • Կրթություն
  • Մանկություն
  • Նախասիրություններ
  • Իմ սիրած քաղաքը
  • Մշակույթ

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կունենան զարգացած բանավոր խոսք, կկարողանան տարբեր թեմաների շուրջ դեմ առ դեմ զրույցներ վարել հարուստ բառապաշարի օգնությամբ: Ուսանողները կկարողանան հեշտ կողմնորոշվել իրական կյանքի տարբեր իրավիճակներում, արտահայտել սեփական կարծիքները, պատմել պատմվածքներ:

Դասացուցակը

Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ
Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8
Հարցումներ և առաջադրանքներ

Շաբաթ 4

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչներ

teacher
Զեփյուռ Խպլիկյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա: