login
Արևմտահայերենի խոսակցական մակարդակ - մաս 1
Հասանելի է տարբեր լեզուներով՝
infoՈւսանողի մասնակցութեան տեսակները

Դասընթացը ստեղծված է այն ուսանողների համար, ովքեր ունեն հայերեն լեզվի գրավորի և բանավորի, ինչպես նաև ընթերցանության իմացության բարձր մակարդակ և ցանկանում են զարգացնել իրենց խոսակցական հմտությունները: Դասընթացը ուսանողներին կօգնի վստահորեն զրույցներ վարել, տեղեկություններ փոխանակել, կարծիք արտահայտել` տալով համապատասխան բացատրություններ, փաստարկներ և մեկնաբանություններ: Ֆորումների օգնությամբ ուսանողներն իրենց մտքերը կարտահայտեն գրավոր:

Ուսումնական շրջանի օրացոյց

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՇՐՋԱՆ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆ

ԴԱՍԸՆԹԱՑՔ

Ձմեռ 2024

Դեկտեմբեր 8 (Ուրբաթ) - Դեկտեմբեր 23 (Կիրակի) 2023

Յունուար 8 (Երկուշաբթի) - Մարտ 12 (Երեքշաբթի)

Գարուն 2024

Մարտ 8 (Ուրբաթ) – Մարտ 23 (Կիրակի)

Ապրիլ 1 (Երկուշաբթի) – Յունիս 4 (Երեքշաբթի)

Ամառ 2024

Յունիս 7 (Ուրբաթ) – Յունիս 22 (Կիրակի)

Յուլիս 1 (Երկուշաբթի) – Սեպտեմբեր 3 (Երեքշաբթի)

Աշուն 2024

Սեպտեմբեր 6 (Ուրբաթ) - Սեպտեմբեր  21 (Կիրակի)

Հոկտեմբեր 7 (Երկուշաբթի) – Դեկտեմբեր 10 (Երեքշաբթի)

Ակնկալվող մասնակցության սանդղակ (ժամեր/շաբաթ)

  • Նյութեր (ձայնա-, տեսա- և տեքստային)-1 - 2 ժամ
  • Քննարկումներ-2-3 ժամ
  • Հարցումներ, առաջադրանքներ - 2-3 ժամ
  • Շաբաթական ակնկալվող մասնակցություն - 5-8 ժամ

Թեմաները

  • Ծննդյան օր
  • Եղանակ
  • Ճանապարհորդություն
  • Կրթություն
  • Մանկություն
  • Նախասիրություններ
  • Իմ սիրած քաղաքը
  • Մշակույթ

Ուսուցման արդյունքները

Դասընթացն ավարտելուց հետո ուսանողները կունենան զարգացած բանավոր խոսք, կկարողանան տարբեր թեմաների շուրջ դեմ առ դեմ զրույցներ վարել հարուստ բառապաշարի օգնությամբ: Ուսանողները կկարողանան հեշտ կողմնորոշվել իրական կյանքի տարբեր իրավիճակներում, արտահայտել սեփական կարծիքները, պատմել պատմվածքներ:

Դասացուցակը

Եթե ընտրել եք մասնակցության կանոնավոր ընթացքը (regular program), ապա ուս. շրջանը կտևի ինը շաբաթ (1 դաս/1 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը: Եթե ընտրել եք մասնակցության երկարատև ընթացքը (slow-mode program), ապա ուս. շրջանը կտևի տասնվեց շաբաթ (1 դաս/2 շաբաթ)՝ ներառյալ ծանոթացման շաբաթը:

Շաբաթ 0

Ծանոթացման շաբաթ Ուսանողը ծանոթանում է կրթական առցանց տիրույթի, ուսանողի ուղեցույցի հետ, լրացնում է իր նկարագիրը (պրոֆայլ), մասնակցում է ֆորում-քննարկմանը՝ ներկայացնելով ինքն իրեն: Այս ընթացքում ուսանողը ծանոթանում է նաև տեխնիկական պահանջների, հաղորդակցության և կրթական գործիքների հետ, ընտրում է ճիշտ ժամային գոտին՝ ուսման ընթացքում հեռավար դասախոսի հետ կապ հաստատելու համար:

Շաբաթ 1-8

Դաս 1-8
Հարցումներ և առաջադրանքներ

Շաբաթ 4

 

Միջանկյալ քննություն

Շաբաթ 8

Ավարտական քննություն

Դասընթացի պահանջները և գնահատման կարգը

Ուսանողները պետք է ակտիվորեն մասնակցեն օնլայն քննարկումներին, ֆորումներին, չաթերին, ինչպես նաև, սահմանված ժամկետներում հանձնեն բոլոր առաջադրանքները: Ուսանողները պետք է ծանոթ լինեն և ենթարկվենՀՎՀ-ի ակադեմիական քաղաքականությանը:
Ուսանողների առաջադիմությունը կգնահատվի ամբողջ ուսումնական շրջանի ընթացքում ստացած գնահատականների հիման վրա, ինչը ձևավորվում է հետևյալ սկզբունքներով.

20% -մասնակցություն
20% -առաջադրանքներ
30% -միջանկյալ քննություն
30%-ավարտական քննություն

Գնահատումը կկատարվի տառային մեթոդով համաձայն ՀՎՀ-ի գնահատման քաղաքականության:

Օնլայն ուսուցիչ

teacher
Զեփյուռ Խպլիկյան

Մեթոդաբանությունը

Էլեկտրոնային նյութերը պատրաստված են օգտագործման համար հեշտ և լսարանի համար մատչելի սկզբունքով: Աշխատանքները և օնլայն քննարկումները զուգորդված են պատկերազարդ գրելու հնարավորությամբ, կիրառվում է մասնակիից ընդհանուրին անցնելու մեթոդը: Անհատական և խմբային առաջադրանքների օգնությամբ ուսանողները կկատարեն ճշգրիտ ուսումնասիրություններ և տեղեկատվության փոխանակում: Որքան ուսանողը ներգրավված լինի ուսման մեջ, այնքան արդյունավետ կլինի վերջինս:

Դասընթացի նյութերը

Անհրաժեշտ չէ տպագրել օնլայն նյութերը: Դրանք դասերի մասն են կազմում: Ուսանողներին անհրաժեշտ է կարդալ, լսել, դիտել ամբողջ նյութը և կատարել առաջադրանքները:
Օնլայն նյութերը կազմված են հասարակայնորեն հասանելի մասնագիտական լեզվաբանական գրականության, գիտական ուսումնական ծրագրերի, մասնագիտական ամսագրերում վերջերս տպագրված հրապարակությունների, դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա: