login
Հոդվածներ
Շախմատի միջազգային ուսուցիչների վերապատրաստում․ համագործակցություն՝ նախաձեռնված Մավրիկիոսի շախմատի ֆեդերացիայի կողմից 01/10/2023

2022-2023 թթ․ ուսումնական շրջանում Մավրիկիոսից 23 ուսուցիչներ մասնակցել են ՀՎՀ շախմատի ուսուցիչների վերապատրաստման ծրագրին։

 

Ուսումնական երրորդ տարին հաջողակ էր։ ՀՎՀ շախմատի առցանց դասավանդող Մարիա Գևորգյանի ուղղորդմամբ մասնակիցներն անցան Շախմատի ռազմավարության դասընթացը (CP422), որը դասավանդվում է անգլերենով։ Դասընթացը հաջողությամբ ավարտելով՝ ուսուցիչները ստացան պատվոգրեր։

 

Հայկական վիրտուալ համալսարանի և Մավրիկիոսից ժամանած ուսուցիչների համագործակցությունը նախաձեռնել է Մավրիկիոսի շախմատի ֆեդերացիան: