login
Հոդվածներ
ՀՎՀ-ի առցանց միջոցառումը Սարդարապատ թանգարանից 05/30/2019

2019թ. մայիսի 30-ին ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Սարդարապատ» պետական ազգագրության թանգարանի հետ համատեղ կազմակերպեց ֆեյսբուքյան առցանց միջոցառում՝ նվիրված հայ ժողովրդի մայիսյան հաղթանակներին և Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրման 101-ամյակին: Մասնակիցներն աշխարհի տարբեր երկրներից հնարավորություն ունեցան վիրտուալ շրջելու Սարդարապատ թանգարանում և վերհիշելու պատմական իրադարձությունները, որոնց շնորհիվ կանխվեց հայ ազգի ամբողջական ոչնչացումը և հիմք դրվեց հայոց պետականության վերաստեղծմանը: