login
Հոդվածներ
Երեւանի կանանց միջազգային ակումբն այցելեց ՀՎՀ 06/19/2010
2010թ. հունիսի 19-ին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանը հյուրընկալեց Երեւանի կանանց միջազգային ակումբի ներկայացուցիչներին: ԵԿՄԱ-ն շրջեց ՀՎՀ բաժանմունքներով` ծանոթանալու ՀՎՀ ծրագրին եւ դասընթացներին: Հյուրերի խնդրանքով նրանց համար ՀՎՀ ծրագիրի ամփոփ ներկայացում կազմակերպվեց: Ամենից տպավորիչը օնլայն դասընթացներում գործածվող մուլտիմեդիա գործիքներն էին: «ՀՎՀ մեր այցը շատ լավ անցավ, - Հայկական վիտուալ համալսարանի նախագահ Երվանդ Զորյանին ուղղված նամակում գրել է ԵԿՄԱ նախագահ Մադլին Թասճյանը: - Թալինը եւ Հասմիկը հիանալի ներկայացրեցին ՀՎՀ-ն: Ես շատ բան սովորեցի եւ շատ ուրախ եմ, որ այսպիսի ծրագիր գոյություն ունի: Կրկին շնորհակալություն նրանց տրամադրած ժամանակի եւ հյուրընկալության համար»: Ամսվա կսզբին ՀՎՀ-ն ԵԿՄԱ-ի ընթրիքին ներկայացրել էր ՀՎՀ Նվեր-բացիկը: Երեւանի կանանց միջազգային ակումբը Հայաստանի Հանրապետությունում ապրող եւ աշխատող կանանց կազմակերպություն է: ԵԿՄԱ անդամները համախմբում են ջանքերը` Երեւանում ապրելու ընթացքում Հայաստանում բարեգործական աշխատանքներ իրականացնելու համար: