login
Հոդվածներ
Վիրտուալ շփումը դառնում է իրական 06/20/2010
2010 թվականի հունիսի 20-ին Արմեն Փիլիջյանը ՀՎՀ-ի գրասենյակում անձամբ հանդիպեց իր երկու օնլայն ուսուցիչներին: Նա ՀՎՀ-ի ուսանողն է դեռևս ամառ 2009 առաջին ուսումնական շրջանից և այցելել էր հանդիպելու համար Օվսաննա Ճորոխյանին և Արփինե Թավաքալյանին, վերջինս այդ ժամանակահատվածում մայրության արձակուրդում էր և եկել էր Արմենի խնդրանքով: Արմենը եկել էր Ֆրանսիայից ժամանած իր ընկերների հետ ՀՎՀ-ն անձամբ նրանց ներկայացնելու համար: Նրանք շրջեցին ՀՎՀ-ի բաժիններով, այնուհետև կոնֆերանսների սենյակում տեղի ունեցավ հանդիպում ՀՎՀ-ի անձնակազմի հետ: Քանի որ հյուրերից մեկը շատ հետաքրքրված էր ՀՎՀ-ի դասընթացներով և ցանկանում էր դրանց անմիջական մասնակիցը դառնալ, ապա Օվսաննա Ճորոխյանը հակիրճ ներկայացրեց ծրագիրը: