login
Հոդվածներ
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն այցելեցին Հայկական վիրտուալ համալսարան 12/22/2009

Երեւան, ՀՀ, 22 դեկտեմբերի, 2009 - Այսօր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) հայտարարեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի եւ Շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի այցի մասին: Հանդիպման նպատակն էր ծանոթանալ վերջին շրջանում ՀՎՀ իրականացրած աշխատանքներին եւ ուսումնական նախորդ երկու շրջանների արդյունքներին:

2009թ. Ամառային եւ Աշնանային ուսումնական շրջաններին մասնակցել է շուրջ 300 ուսանող աշխարհի 25 երկրից, որոնք հաջողությամբ ավարտել են Արեւելահայերենի, Արեւմտահայերենի, Հայկական պատմության եւ Հայկական ճարտարապետության ներածության դասընթացները: Մեծացել է հետաքրքրությունը ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Կանադայից, ընդլայնվել է աշխարհագրությունը` նոր ուսանողներ ընդգրկելով Բելգիայից, Նոր Զելանդիայից, Սիրիայից: Ընդհանուր առմամբ, ուսանողների թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, որին հաջորդում են Ֆրանսիան, Կանադան, Ռուսաստանը: Հետաքրքրական է, որ ուսանողներ կան Բրազիլիայից, Արգենտինայից, նույնիսկ Ռեյունիոն կղզուց:

Այսօր Ձմեռ 2010 շրջանի ընդունելություններն են ընթանում, իսկ դասերը կմեկնարկեն 2010թ. հունվարի 11-ին: Հյուրերը տեղեկացան, որ բազմաթիվ ուսանողներ, հաջողությամբ ավարտելով ՀՎՀ կրթական մեկ շրջան, հետաքրքրություն են ցուցաբերում շարունակել են ուսումնառությունը հետագա փուլերում:

Այս ձեռնարկը շատ կարեւոր է մի քանի առումներով: Նախ` ցանկացած մարդու հասանելի լինելով, այն մեծ հնարավորություններ ունի ընդլայնել իր աշխարհագրությունը եւ նվացեզնել աշխարհասփյուռ հայերին սպառնացող ուծացման վտանգները: Մյուս կողմից, արդի միջոցներով տրամադրված այս կրթությունը մեծապես նպաստում է հայկական ժառանգությունը տարածելուն ոչ միայն մեր հայրենակիցների, այլ նաեւ բազմաթիվ օտարազգիների շրջանում՚, նշեց Հրանուշ Հակոբյանը:

ՀՀ սփյուռքի նախարարը, կարեւորելով Հայկական վիրտուալ համալսարանի դերն ու նշանակությունը, պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրին հնարավոր բոլոր միջոցներով:

 

Հայկական վիրտուալ համալսարանի մասին

Հայկական վիրտուալ համալսարանը (ՀՎՀ) Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նորագույն ուսումնական հաստատությունն է: ՀՎՀ-ի նպատակն է ուսանողներին օգնել` օն-լայն կրթության միջոցով ձեռք բերել հայկական առարկաների հիմնարար գիտելիքներ: Այժմ ՀՎՀ-ում երեք ֆակուլտետ է գործում` լեզվի, պատմության եւ մշակույթի, որոնցից յուրաքանչյուրը տարբեր մակարդակների դասընթացների շարք է առաջարկում: Հայկական կրթության հարստությունը ողջ աշխարհում լիարժեք տարածելու նպատակով ծրագիրը ներկայացվում է 6 լեզվով` հայերեն (արեւելահայերեն եւ արեւմտահայերեն), անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն եւ իսպաներեն:

ՀՎՀ-ն համաժամանակյա եւ տարաժամանակյա հաղորդակցման միջոցների շնորհիվ ուսանողներին հնարավորություն է տալիս նոր գիտելիքներ ստանալ` ժամանակն իրենց հարմար կարգով կազմակերպելով, ինչպես նաեւ օն-լայն ուսուցչի եւ դասընկերների հետ դեմ առ դեմ հաղորդակցվելով: Ի լրումն շաբաթական դասերի` ուսանողները մուլտիմեդիա ուսումնական գործիքներ են օգտագործում, հանձնարարություններ, խնդիրներ, դասացուցակ, դասընթացի նկարագրություններ, հանձնարարությունների արկղեր եւ գնահատականների մատյաններ: Ավելին, քննարկումների ֆորումները, էլեկտրոնային նամակը եւ չաթի անկյունները ուսանողներին հնարավորություն են տալիս ավելի սերտ կապի մեջ լինել եւ ողջ աշխարհից իրենց դասընկերների հետ ընկերություն հաստատել:

ՎՀ մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.avc-agbu.org կամ գրեք մեզ info@avc-agbu.org հասցեով: