login
Հոդվածներ
Բուենոս Աիրեսի Մարի Մանուկյան դպրոցն այցելեց ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան 08/03/2010

2010թ. օգոստոսի 3-ին ՀԲԸՄ Բուենոս Աիրեսի Մարի Մանուկյան վարժարանի աշակերտներն այցելեցին ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարան: ՀՎՀ անձնակազմը ողջունեց ներկաներին եւ շրջայց կազմակերպեց վերջիններիս համար: 23 աշակերտներին հակիրճ ներկայացվեց համալսարանը, ինչից հետո համալսարանի ներկայացուցիչները պատասխանեցին հյուրերի հարցերին: Աշակերտները ցանկություն հայտնեցին միանալ ՀՎՀ ծրագրին: