login
Հոդվածներ
Բելառուսի պատվիրակությունը բացահայտեց ՀՎՀ շախմատի օնլայն ծրագիրը 03/23/2016
2016 թվականի մարտի 23-ին Հայաստանի շախմատի ակադեմիան հրավիրեց ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանին` Բելառուսի պատվիրակությանը ներկայացնելու շախմատի իր օնլայն ծրագիրը: Հյուրերը Հայաստան էին այցելել ավանդական և օնլայն շախմատի դասավանդման հայկական փորձառությանը ծանոթանալու համար: ՀՎՀ շախմատի օնլայն ուսուցիչ Վահագն Քալանթարյանը և ՀՎՀ կրթական ծրագրի համակարգող Մարինա խաչատուրյանը ներկայացրեցին ՀՎՀ շախմատի օնլայն ծրագիրը: Նրանք ցուցադրեցին ծրագրի օնլայն ժամանակակից գործիքները և ռեսուրսները, ինչպես նաև բազմաբնույթ առանձնահատկությունները, որոնք օնլայն ուսուցման գործընթացը դարձնում են հաճելի և դյուրին: Ինտերակտիվ ձևաչափով հյուրերին խնդրեցին լուծել շախմատային խնդիրներ և գլուխկոտրուկներ օնլայն կրթության առավելությունները գործնականում պատկերացնելու համար: Պատվիրակները քննարկեցին ՀՎՀ-ի հետ համագործակցության հնարավորությունները, թե ինչպես կարելի է շախմատի օնլայն ծրագիրը ներառել դպրոցներում: