login
Հոդվածներ
ՀՎՀ-ի տեղական նոր ընդլայնումը 09/30/2016
ՀՎՀ-ն շարունակում է ընդարձակել տեղական դպրոցների շրջանակը: 2016 թվականի սեպտեմբերի 30-ին ՀՎՀ-ի թիմն այցելեց Երևանի ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոց՝ աշակերտներին և ուսուցչական կազմին ներկայացնելու ՀՎՀ-ի հիբրիդ (խառը) կրթության մեթոդը և մյուս ծրագրերը: ՀՎՀ-ի հիբրիդ կրթության ծրագրի համակարգող Արփինե Թավաքալյանը ներկայացրեց համալսարանի գործունեությունը, խոսեց այն մասին, թե ինչպես է ժամանակակից տեխնոլոգիան վերափոխել սովորելու մշակույթը, և թե ինչպես է ՀՎՀ-ն օգտագործում տեխնոլոգիական նոր միջոցները՝ հասանելի դառնալով իր ուսանողներին ամբողջ աշխարհում: Ներկաները ծանոթացան ՀՎՀ-ում հայագիտական առարկաների առցանց ուսուցման հնարավորություններին, ինչպես նաև հիբրիդ կրթության ծրագրին, որը կապ է ստեղծում ՀՎՀ-ի և դպրոցների միջև: Դպրոցի անունից ՀՎՀ-ի աշխարհասփյուռ կրթական ցանցին միանալու պատրաստակամություն հայտնեց դպրոցի արտաքին կապերի պատասխանատու Աննա Ավետիսյանը՝ այսկերպ աջակցելով վիրտուալ կրթական համայնք և ամբողջ աշխարհում հայ ուսանողների միջև սոցիալական կապեր ստեղծելու ՀՎՀ-ի կարևոր ձեռնարկին: